Sunday, 05 07 2026
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը

Տուսկը Երևանում ճշմարտությունն ասաց․ դեպի ԵՄ քաղաքականությունը՝ այսուհետ իմիտացիայից, կոռուպցիայից դուրս

«Հայաստանում դրական դինամիկան ստեղծել է նոր հնարավորություններ ՀՀ-ԵՄ համագործակցության համար»,- այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը։ Եվրոպական խորհրդի նախագահը Երևանում նաև ընդգծեց օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի և մարդու իրավունքների հանդեպ հարգանքի կարևորությունը։ «Եվրամիությունը ողջունում է անկախ, արդյունավետ և հաշվետու դատական համակարգ ստեղծելու գաղափարը։ Եվրամիությունը նաև այստեղ շարունակելու է փորձագիտական օժանդակությամբ և լրացուցիչ միջոցներ տրամադրելով օգտակար գտնվել»,- ասաց Տուսկը՝ նշելով, որ քննարկել են նաև հակակոռուպցիոն հանձնաժողով ստեղծելու հարցը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին արդյունավետ է գնահատել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ քննարկումները և նշել, որ երկուստեք ընդգծվել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին պայմանագրի մեծ նշանակությունը և եվրոպական երկրների կողմից շուտափույթ վավերացնելու կարևորությունը, անդրադարձ է եղել նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։

Բաքվում նախօրեին Տուսկի կատարած այցելության հիմնական ուղերձներն էլ այն էին, որ Ղարաբաղյան հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով պետք է լուծվի, իսկ Եվրամիությունը պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

https://www.tert.am/cache_image/news_images/927/2778926_1/ruben_mehrabyan_e1521303493971-770x510.png

«Դոնալդ Տուսկը Երևանում հայտարարել է իրականությունը։ Այո՛, այս պահին այդ դրական դինամիկան պայմանավորված է Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությամբ, այսինքն՝ Եվրոպական ուղղությամբ Հայաստանի քաղաքականությունը իմիտացիոն, կոռուպցիոն տրամաբանությունից դուրս բերելուն՝ այդ ամենը, իհարկե, համագործակցության լավ հեռանկարներ է բացում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը։

Ըստ նրա՝ որքան էլ դրական և ողջունելի է Եվրամիության հետ կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, այդուհանդերձ, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները զարգանալու պոտենցիալ ունեն. «Բայց, ինչպես ասում են՝ երկկողմ հարաբերությունները երկկողմանի երթևեկության փողոց է, Եվրամիությունն էլ պետք է ավելի մեծ ջանքեր գործադրի այդ ուղղությամբ»։

Քաղաքագետի կարծիքով՝ այս պահին ԵՄ-ի ջանքերը բավարար չեն. «Հատկապես կապված անվտանգության և քաղաքական աջակցության հետ, ինչպես նաև արժեքային հենքի ունիվերսալիզացման ուղղությամբ։ Մենք տեսնում ենք, որ Արևելյան գործընկերության ծրագրի անդամ երկրներից ոչ բոլորն են այդ արժեքներով առաջնորդվել։ Խոսքը, մասնավորապես, Բելառուսի և Ադրբեջանի մասին է. այստեղ շատ ավելի մեծ համառություն և հետևողականություն է պետք»։

Ինչ վերաբերում է Տուսկի՝ Ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հայտարարություններին, Մեհրաբյանն ասաց. «Ես այստեղ որևէ հակասություն չեմ տեսնում, որովհետև միջազգային հարաբերությունների բոլոր սուբյեկտները ճանաչում են տարածքային ամբողջականության սկզբունքը, սակայն Արցախի Հանրապետությունը կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ, և դրա մասին բազմիցս պաշտոնական Երևանն ասել է։ Դրան էլ գումարած՝ CEPA-ի համաձայնագրում կան համապատասխան կետեր, որոնց տրված է իրավաբանական ուժ, թե ինչպիսին է մեր ընդհանուր, այսինքն՝ Հայաստանի ու Եվրամիության մոտեցումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում։ Հետևապես, ես այստեղ որևէ շեղում չեմ տեսնում»։

https://www.1in.am/assets/uploads/2019/03/00-493.jpg

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը նշեց՝ հետաքրքիր է Դոնալդ Տուսկի՝ որպես հեռացող պաշտոնյայի հրաժեշտի այցը ԱլԳ անդամ երկրներ։ «Հավանաբար ցույց է տրվում, որ շարունակական է լինելու Եվրամիության համագործակցությունն այդ ծրագրի անդամ երկրների հետ։ Կարծում եմ, որ Հայաստան-Եվրամիություն փոխհարաբերություններն էլ այս տրամաբանությամբ քիչ-քիչ կզարգանան։ Վերջերս ես մի հանդիպման էի, որտեղ ներկա էր Հայաստանում Ֆինլանդիայի դեսպանը, նրան հարցեր ուղղեցին վիզաների ազատականացման, Հայաստան-Եվրամիություն փոխհարաբերությունների հետ՝ նա ասաց, և ես էլ համաձայն եմ այդ մտքի հետ, որ այստեղ ավելի շատ բան ունի անելու Հայաստանը, քան Եվրամիությունը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Ղևոնդյանի՝ Եվրամիությունը առաջարկների մեծ քանակություն ունի, և մենք մեզ համար պետք է որոշենք, թե այդ առաջարկություններից որոնք են անհրաժեշտ Հայաստանին ու իրականացնենք քայլեր, որոնք կբերեն Եվրամիության հետ մերձեցման ու Եվրամիության բարիքներից օգտվելուն։

Քաղաքագետը համաձայն է՝ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները նպաստել են և կարող են առաջիկայում ևս նպաստել երկկողմ հարաբերությունների զարգացմանը. «Հայաստանն իր արտաքին քաղաքականությունը փոքր-ինչ բալանսավորում է, դուրս է գալիս ամբողջապես Մոսկվայի կողմից ղեկավարվող երկրի հոգեբանական բարդույթից. դա նկատում են և՛ Եվրամիությունում, և՛ այլ կենտրոններում, տեսնում են Հայաստանի ինքնուրույնության բարձրացումը ու փորձում են Հայաստանի հետ ավելի շատ համագործակցել, իրենց շահերն իրացնել մեր տարածաշրջանում։ Երբ այդ շահերը համապատասխանում են մեր շահերին՝ փորձում ենք դրանից օգտվել»։

Ղարաբաղյան հակամարտությանն առնչվող՝ Տուսկի հայտարարությունների հետ կապված, մեր զրուցակիցը նշեց հետևյալը. «Լավ կլիներ, որ մեր դիվանագիտությունը՝ առաջին հերթին խորհրդարանականը, կարողանար հասնել նրան, որ տարածքային ամբողջականության հետ միասին նշվեր ազգերի ինքնորոշման հարցը, սակայն մեծ ցանկության դեպքում՝ մեկնաբանելով այն դրույթը, որը տեղ գտավ Եվրախորհրդի վերջնական զեկույցում, կարող ենք հասկանալ, որ ազգը, երբ փորձում է իր բախտը տնօրինել՝ տարբերակներից մեկը ինքնորոշումն է։ Տուսկի հայտարարություններն էլ այս հարթության մեջ պետք է մեկնաբանել, իսկ թե ինչպես է մեկնաբանում Ադրբեջանը՝ դա արդեն իր խնդիրն է»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում