Իտալացի 84-ամյա դերասանուհի Սոֆի Լորենը 10 տարվա ընթացքում առաջին անգամ սկսել է աշխատել նոր՝ «Ամբողջ կյանքն առջևում է» գեղարվեստական ֆիլմի շուրջ, գրում է Variety-ն։
Նշվում է, որ Լորենը կմարմնավորի Հոլոքոսթը վերապրած մադամ Ռոզային։ Ֆիլմի նկարահանումներն արդեն մեկնարկել են Իտալիայում։
Պարբերականի տվյալներով՝ չնայած տարիքին՝ Լորենն օրական 10 ժամ նկարահանվում է։








































