Այսօր Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Զոյա Զաքինյանի նախագահությամբ, տեղի ունեցավ Լյուքս Ստեփանյանի գործով դատական նիստը:
Զոյա Զաքինյանը տեղեկացրեց, որ տոժողներից Հրաչյա Սարգսյանի հայրը՝ Վաղինակ Սարգսյանը, իր գործավարին տեղեկացրել է, որ որդին վիրահատությունից հետո դուրս է գրվել հոսպիտալից, բուժումը շարունակում է տանը անկողնային ռեժիմով, չի կարողանում ինքնուրույն շարժվել, և նրան հնարավոր չէ ներկայացնել դատարան: Նա նաև տեղեկացրել է, որ ամբաստայալից որևէ պահանջ չունեն:
Տուժող Հրաչյա Սարգսյանի հոր այն խոսքը, թե ամբաստանյալից որևէ պահանջ չունեն, Լյուքս Ստեփանյանի մոտ հեգնանք առաջ բերեց:
Ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանը իր ձերբակալման կապակցությամբ տրված հայտարարության մեջ նշել է. «Ինձ հասկանալի է, թե ինչ հանցագործության կատարման մեջ եմ կասկածվում, և ցանկանում եմ նշել, որ նպատակ ու դիտավորություն չեմ ունեցել շարքային Լյուքս Ստեփանյանին սպանելու: Այլ հայտարարություններ չունեմ»:
Ի դեպ, թե՛ Լյուքս Ստեփանյանի և թե՛ Դավիթ Խաչատրյանի բնութագրերում նշված էր, որ երկուսն էլ աչքի են ընկել բարեխիղճ ծառայությամբ:
Դավիթ Խաչատրյանը նաև նշել է նախաքննության փուլում, որ ինքը իրեն հիվանդ է համարում, արդեն չորս տարի գանգատվում է հոդացավերից, ինչպես նաև սրտի հետ կապված առողջական խնդիրներ ունի:
Մանրամասն՝ տեսանյութում:








































