Այդպիսի եզրահանգման են հանգել բրիտանացի լրագրողները՝ խորհրդակցելով հայտնի բժիշկ Ֆրեդ Պեկատորի հետ: Համեմատելով մոդելի թարմ լուսանկարները 2008 թ. արված լուսանկարների հետ՝ բժիշկը հաստատել է, որ Միրանդան իրոք մեծացրել է կուրծքը:
«Պլաստիկ վիրահատությունից բացի, կուրծքը մեծացնելու այլ միջոց չկա,- ասել է Պեսկատորը։-Անկասկած, եթե աղջկա քաշը ավելացած լիներ, կրծքի չափսերը կփոխվեին, սակայն, դատելով լուսանկարներից, նրա քաշը ոչ մի կիլոգրամ չի ավելացել: Այդ պատճառով էլ կարելի է վստահաբար ասել, որ նա կուծքը մեծացնող վիրահատության է ենթարկվել»:
Հիշեցնենք, որ առաջին անգամ Միրանդայի մեծացրած կրծքերի մասին լուրերը հայտնվել էին «Օսկարի» մրցանակաբաշխության օրը, երբ մոդելը հայտնվել էր խոր դեկոլտեով զգեստով, գրում է viva.ua-ն:









































