Thursday, 18 06 2026
ԱՄՆ-Իրան հուշագրի բովանդակությունն անհայտ է. Իսրայելում այն դարձել է քարոզարշավի թեմա
Նոր կառավարության լեգիտիմութան համար մեծ մինուս կլինի ԲՀԿ-ին ԱԺ-ից դուրս թողնելը
907-րդ հոդվածի չեղարկման համահեղինակը Բաքվում․ Ալիևը կրկին գովել է Թրամփին
Ադրբեջանը «դեմ» է իրանա-ամերիկյան հաշտությանը
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ

Սևանի ճահճացումը անտարբերության և կառավարման ճգնաժամի հետևանք է

Խոսակցություններ են շրջանառվում, թե Սևանա լիճը հայտնվել է ճահճացման սպառնալիքի առջև: Բնապահպանները ամեն օր ու ամեն ժամ ահազանգում են անդառնալի հետևանքների մասին: Իսկ Բնապահպանության և ընդերքի տեսչության մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Սևանա լճում երբևէ համալիր տեսչական ստուգում չի իրականացվել: Գրիգորյանի խոսքերով՝ ինքը փորձել է համանման ստուգում նախաձեռնել, բայց ընդամենը օրեր անց հեռացվել է աշխատանքից: Փաստորեն, հեղափոխական իշխանությունները ոչինչ չեն արել լճի շուրջ ծառացած հիմնախնդիրների կարգավորման ուղղությամբ՝ դրսևորելով հանցավոր անտարբերություն: Այսինքն՝ Սևանի ճահճացման սպառնալիքը առաջին հերթին կառավարման ճգնաժամի հետևանք է: Կոռուպցիոն գործարքների մեջ ներքաշված նախկին իշխանությունները, բնականաբար, ոչինչ չեն արել աղետի չեզոքացման ուղղությամբ, իսկ հեղափոխականները կա՛մ անտարբերություն են դրսևորել, կա՛մ չեն կարողացել ոչինչ անել, կա՛մ էլ ինչ-որ մեկը ոլորտից անտեղյակ քաղաքական ղեկավարությանը համոզել է, թե ամեն ինչ կարգին է, և դրանից ելնելով՝ վերջիններս աչք են փակել Սևանա լճի շուրջ ծավալվող անօրինական գործողությունների վրա: Կոռուպցիոներ չլինելու փաստը դեռևս արդյունավետ կառավարման երաշխիք չէ, քանի որ անկարողությունն ու անտարբերությունը ոչ պակաս հանցավոր են, քան թալանն ու կոռուպցիան: Այսինքն՝ անտարբերություն ու չիմացություն դրսևորած Հայաստանի իշխանությունները պատասխանատվություն են կրում լճում ստեղծված իրավիճակի համար, որքան էլ փորձեն ամբողջ մեղքը բարդել նախկինների վրա: Իսկ հիմա փորձենք հասկանալ կառավարման ճգնաժամի էությունն ու պատճառները:

Եթե փորձենք վերլուծել կառավարության և ընդհանրապես կառավարող ուժի գործունեության արդյունավետությունը, ապա առաջին հերթին պետք է արձանագրենք հետևյալը․Փաշինյանի կաբինետը նախաձեռնող ու խաղի կանոններ թելադրող քաղաքականություն իրականացնելու փոխարեն ստանձնել է դիտորդի և արձագանքողի դերակատարություն։ Այսինքն՝ տպավորությունն այնպիսին է, որ չկա գործունեության և կառավարման հստակ ռազմավարություն, չկան մարտահրավերների կանխատեսման և կանխարգելման արդյունավետ մեխանիզմներ։ Ընդհակառակը՝ կառավարությունն այս կամ այն մարտահրավերին արձագանքում է միայն դրա դրսևորման պահին, կամ էլ հետո։ Այսինքն՝ պետական կառավարման համակարգը իրադարձային բնույթ ունի, իսկ այս տրամաբանությամբ որոշումներն ու լուծումներն էլ պարտադրված կերպով կարճաժամկետ են ու այս կամ այն իրավիճակով պայմանավորված։ Ամբողջ խնդիրն այն է, որ պետությունը չի կարող տևական ժամանակ գործել այս փիլիսոփայությամբ՝ կարճաժամկետ քայլերով ու պահի ազդեցությամբ։ Զարգացման և բնականոն կեցության համար անհրաժեշտ են երկարաժամկետ ռազմավարական լուծումներ ու մոտեցումներ։ Պետության դերակատարությունը չի կարող սահմանափակվել մեխանիկական արձագանքողի շրջանակներում, քանի որ համակարգի արդյունավետության առաջնային չափորոշիչը ապագայի հեռանկարն է։

Ձևակերպումներն այս հիմնավորվում են Սևանա լճում ստեղծված իրավիճակով: Այսինքն՝ նրանք լճի մասին սկսեցին մտահոգվել միայն այն ժամանակ, երբ այն հայտնվեց ճահճացման սպառնալիքի առջև: Այն դեպքում, երբ լիճը ամենօրյա հետևողական խնամքի անհրաժեշտություն ունի: Իսկ ո՞ւր էր կառավարությունը վերջին մեկ տարվա ընթացքում, ինչո՞ւ ոչ ոք չէր կանխատեսել հնարավոր հետևանքների մասին, ինչո՞ւ ժամանակին կանխարգելող որևէ քայլեր չեն իրականացվել:

Խնդիրը չի սահմանափակվում միայն Սևանա լճով: Կարծես թե ամբողջ պետությունը կառավարվում է այդ նույն տրամաբանությամբ: Ասվածի վկայությունը դատական համակարգն է: Վարչապետ Փաշինյանն ու կառավարող թիմը դատական համակարգում որոշեցին բարեփոխումներ իրականացնել միայն այն ժամանակ, երբ պետությունը կանգնեց սահմանադրաիրավական ճգնաժամի առջև։ Իսկ ինչո՞վ էին զբաղված դրանից առաջ, մի՞թե կառավարման համակարգը չէր կարողացել կանխատեսել այդ հնարավոր ճգնաժամը, չէ՞ որ անզեն աչքով երևում էր, որ վաղ թե ուշ այդ ոլորտում ըմբոստության չափազանց մեծ ալիք է բարձրանալու։ Ենթադրենք, որ ոչ մի ճգնաժամ էլ չի եղել, և դատական համակարգը շարունակում է գործել նույն տրամաբանությամբ։ Հիմա ի՞նչ, կառավարությունն ու խորհրդարանը նորից ոչ մի բարեփոխում չէի՞ն նախաձեռնելու դատական համակարգում։ Վստահ եմ, որ ո՛չ։ Առնվազն մի քանի տարի համակարգը շարունակելու էր քարշ գալ նույն ճահճային ու փտած պայմաններում, և ոչ ոք չէր հիշելու, որ Հայաստանում դատական համակարգ՝ որպես առանձին իշխանության մարմին, գոյություն չունի։ Այս պարագայում պարզապես չենք կարող շնորհակալություն չհայտնել ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանին. եթե նրա աղմկոտ դատավարությունը չլիներ, ապա ոչ ոք չէր հիշելու անտերության մատնված դատական համակարգի մասին։

Նույն տրամաբանությամբ պետք է նաև շնորհակալություն հայտնենք Սևանա լճից, եթե նա չկանաչեր, ապա ոչ ոք չէր հիշելու, որ լիճը խնամքի պետք ունի:

Սևանի ճահճացման հետ զուգընթաց, կարծես թե ճահճանում է նաև Հայաստանն ու նրա կառավարման համակարգը: Իհարկե, հետևանքները կարող են անդառնալի հետևանքներ թողնել, ինչպես Սևանի, այնպես էլ ամբողջ Հայաստանի համար: Սա չափազանց անլուրջ վերաբերմունք է պետության նկատմամբ, քանի որ չի կարելի հիմնախնդրի խորքային պատճառներն անտեսել ու պայքարել դրա պարզունակ հետևանքների դեմ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում