Միջազգային հանրապետական ինստիտուտի հասարակական հարցումների կենտրոնը հարցումներ է իրականացրել Հայաստանում: Քաղաքական ուժերից ԼՀԿ, ըստ այդ հարցումների, զբաղեցնում է ՀՀԿ-ից հետո չորրորդ հորիզոնականը: ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով հարցման արդյունքներին, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանում որևէ հարցում իրենք հալած յուղի տեղ չեն ընդունել:
Այնուամենայնիվ, ըստ Մարուքյանի, ԼՀԿ-ի դեմ պառլամենտական ընտրություններից հետո մի մեծ այլանդակ հակաքարոզչություն է:









































