Այսօր՝ հուլիսի 10-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ:
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի հարցը քննարկելիս պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ելույթին, հայտարարեց. «Չի կարելի մեղադրել «Երալաշի» մեջ ու երալաշային ելույթ ունենալ»:
Նրա խոսքով՝ արդարադատության նախարարությունն էր զբաղվում ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչով, սակայն նախարարության ծանրաբեռնված գրաֆիկի շրջանակներում հնարավոր չէր ունենալ մեզ անհրաժեշտ մոտեցումները. «Իսկ մենք ՄԻԵԴ-ում դեռ անելիքներ ունենք և՛ մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանության հետ կապված, և՛ որոշ անպատասխանատու երկրների կողմից հայցեր ներկայացնելու առնչությամբ»:
Մանրամասները՝ տեսանյութում: