Այսօր՝ հուլիսի 9-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է Պետական տուրքի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Ներկայումս սև մետաղի թափոնների և ջարդոնի արտահանման ուղղություններից մեկը ՌԴ-ն է: Այս դեպքում ինչպե՞ս ենք կիրառելու այս պետական տուրքը»,- հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ մեր խնդիրը պետք է լինի ճյուղի մրցունակության բարձրացումը. «Մինչդեռ այս միջոցառումը կարճաժամկետ լուծում է: Եթե միջազգային շուկայում սև մետաղի ջարդոնի գինը մեծանա կամ պակասի, դա չի նշանակում, որ մենք անընդհատ կարող ենք տուրքերը վերանայել»:
Պատգամավորը կարևորեց մրցունակության բարձրացման համալիր ծրագիրը, ներդրումների ներգրավումը:
Մանրամասները՝ տեսանյութում:









































