Thursday, 18 06 2026
907-րդ հոդվածի չեղարկման համահեղինակը Բաքվում․ Ալիևը կրկին գովել է Թրամփին
Ադրբեջանը «դեմ» է իրանա-ամերիկյան հաշտությանը
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին

Աննա Հակոբյանն այցելել է Սինգապուրի ազգային համալսարանական առողջության կենտրոն

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 8-ին այցելել է Սինգապուրի ազգային համալսարանական առողջության կենտրոն, ծանոթացել ինչպես բժշկական կենտրոնի, այնպես էլ կառույցի կազմում գործող ուռուցքաբանության ինստիտուտի գործունեությանը։

Հանդիպմանը ներկա են գտնվել կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Վի Չու Չին, մանկակական ուռուցքաբան, պրոֆեսոր Յո Էն Ջու Ալենը, քաղցկեղով հիվանդ երեխաների ‹‹Viva›› հիմնադրամի գործադիր տնօրեն Սու Լի Յին, ‹‹Childrens cancer›› հիմնադրամի սոցիալական աշխատող Յու Ժարունցը։ Աննա Հակոբյանը ներկայացրել է ‹‹Ժպիտների քաղաք›› հիմնադրամի գործունեությունը, պատմել հիմնադրամի իրականացրած միջազգային համագործակցության մասին՝ շեշտելով որ Սինգապուրի ազգային համալսարանական առողջության կենտրոնի հետ համագործակցությունը առաջնահերթ ու շատ կարևոր ծրագրերից մեկն է։

«Հիմնադրամը գործում է արդեն մեկ տարի․ այս ընթացքում մենք կարողացել ենք անվճար բուժում ապահովել քաղցկեղով հիվանդ 170 երեխայի և դեռահասի։ Ցավոք, ըստ վիճակագրությանը, յուրաքանչյուր տարի Հայաստանում գրանցվում է մանկական քաղցկեղի 100 դեպք և նրանք բոլորն էլ աջակցության կարիք ունեն։ Այս մեկ տարվա ընթացքում մեր հիմնադրամը բավական շատ գործ է կատարել, ճանապարհ անցել, սակայն մենք ցանկանում ենք առաջ գնալ, մեծացնել մեր համագործակցությունը և ավելի շատ մարդկանց օգնել։ Ես համոզված եմ, որ մարդիկ, անկախ նրանից, թե որտեղ են ապրում և ինչ կրոն են դավանում, եթե մեկ ուղղությամբ են նայում և ունեն միևնույն նպատակը, պետք է միավորեն իրենց ջանքերը, որպեսզի աշխատանքն ավելի արդյունավետ լինի»,- ասել է Աննա Հակոբյանը, ինչին ի պատասխան պրոֆեսոր Յո Էն Ջու Ալենը շեշտել է, որ նպատակները միավորում են մարդկանց։ «Ես գիտեմ, որ Ձեր հիմնադրամն անվճար բուժում է տրամադրում երեխաներին և իսկապես ցանկանում եմ ձեզ շնորհակալություն հայտնել, որ այդ երեխաներին մենակ չեք թողնում։ Դա իսկապես շատ կարևոր քայլ է»:

Հանդիպմանը պրոֆեսորներ Ալենը և Չին ներկայացրել են կենտրոնի գործունեությունը, համագործակցությունը տարբեր հիմնադրամների ինչպես նաև կառավարության հետ։ Հանդիպման ընթացքում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ, ուրվագծվել համագործակցության բազմաթիվ ուղղություններ։ Հանդիպման ավարտին Աննա Հակոբյանը կենտրոնին է նվիրել 5-ամյա Գոհար Բալոյանի նկարած կտավը․ աղջիկն այժմ բուժվում է քաղցկեղի դեմ։ Աննա Հակոբյանը նաև շրջայց է կատարել կենտրոնով։

Սինգապուրի ազգային համալսարանական առողջության կենտրոնը (National University of health system) հսկայական բժշկական միավորում է, որը ներառում է մի քանի տասնյակ պոլիկլինիկաներ և հանրային հիվանդանոցներ։ 2000 թվականից կենտրոնն իրականացնում է նաև բժշկական անհատական ծառայություններ այն պացիենտների համար, ովքեր կարող են ամենօրյա բուժումը ստանալ նաև տան պայմաններում։ Կենտրոնը համագործակցում է Սինգապուրի առողջապահության և կրթության նախարարությունների հետ ինչպես հետազոտությունների այնպես էլ կրթական ոլորտում տարբեր ծրագրերի ներդրման ուղղությամբ։ Այդ ծրագրերից մեկն էլ բժիշկների վերապատրաստումն ու բժշկական դպրոցների ստեղծումն է, որտեղ ուսումնառություն են ստանում ապագա բուժքույրերը։ Կենտրոնի իրականացրած բազմաթիվ ծրագրեր աշխարհի բժշկական ծրագրերի տասնակում են ընդգրկված։ 2008 թվականից կենտրոնը մասնագիտացել է քաղցկեղի հետազոտման, կանխարգելման ու բուժման մեջ։ Ներկա դրությամբ քաղցկեղով հիվանդ պացիենտների 80 տոկոսը կարողանում է հաղթահարել հիվանդությունը։ Այդ ուղղությամբ կենտրոնը համագործակցում է ինչպես կառավարության, այնպես էլ քաղցկեղի խնդիրներով զբաղվող հիմնադրամների հետ։ Այդ համագործակցության արդյունքում պացիենտի համար ավելի դյուրին է դառնում նաև բուժման ֆինանսական կողմն ապահովելը։ Կենտրոնի հետ համագործակցող հիմնադրամների առաջարկությամբ ստեղծվել է նաև կամավորների մեծ խումբ, ովքեր ոչ միայն աջակցում են քաղցկեղով հիվանդ մարդկանց, այլև իրենց ներկայությամբ և տարբեր նախաձեռնությունների շնորհիվ ավելի դյուրին դարձնում պացիենտի համար քաղցկեղի դեմ պայքարը։ Կենտրոնը լրջորեն զբաղվում է նաև հետազոտական աշխատանքով՝ համագործակցությամբ ԱՄՆ Մեմֆիս նահանգում գործող St. Jude հիվանդանոցի։

Դոնարական ռեգիստրացիան և փոխպատվաստումը նույնպես կենտրոնի առաջնահերթություններից մեկն է: Վերջին տասը տարվա ընթացքում գրանցվել է 128 դեպք, երբ ծնողը փոխպատվաստման արդյունքում կարողացել է փրկել երեխայի կյանքը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում