Մասնագետների շրջանում տարածված կարծիքի համաձայն՝ ծովային ողնաշարավորները էվոլյուցիայի ընթացքում սովորել են ծարավը հագեցնել աղի ջրով:
ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Ավստրալիայի հետազոտողների թիմը, սակայն, պարզել է, որ դա չի վերաբերում առնվազն ձկան այս Hydrophis (Pelamis) platurus տեսակին, գրում է vesti-ru-ն:
Այդ արևադարձային ծովային օձերը պելամիդ տեսակի միակ ներկայացուցիչն են:
Նրանց դեղնաշագանակագույն մարմնի երկարությունը չի գերազանցում 1 մետրը:
Երկգույն ձուկն իր ամբողջ կյանքն անցկացնում է ջրում ու երբեք ցամաք դուրս չի գալիս:
Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ այդ ձկները ծովի ջուր չեն խմում:
Կենսաբանները 3 տարի ուսումնասիրել են ծովային օձերին ու պարզել, որ նրանք իրենց ծարավը հագեցնում են միայն քաղցրահամ ջրով, որը հավաքվում է օվկիանոսի մակերևույթին հորդառատ տեղումների ժամանակ:
Այդ ձկնատեսակի համար կյանքն օվկիանոսում կարծես նման լինի անապատում կյանքին:
Երբ քաղցրահամ ջուր խմելու հնարավորություն է առաջանում, նրանք կարող են խմել մեծ քանակությամբ՝ սեփական քաշի մինչև 25 տոկոսի չափով:
Հոդվածը հրապարակված է Proceedings of the Royal Society ամսագրում:










































