Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Երևան-Մեղրի ավտոճանապարհի Սևակավան գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ պայմաններում, ՀՀ ՊՆ համարանիշներով «УРАЛ» մակնիշի ՊՆ 2426 Տ համարանիշի ավտոմեքենան կողաշրջվել է:
Ճանապարհային ոստիկանությունն ու Ռազմական ոստիկանությունը պարզում են վարորդի և վիրավորի ինքնությունը: Վթարի հետևանքով 1 հոգի թեթև մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: