Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Սուրբ Պետրոսի Բազիլիկում հատուկ պատարագ է մատուցել ներգաղթյալների համար Լամպեդուսա կղզի իր ուղևորության վեցերորդ տարելիցի առթիվ: Այդ կղզի Հյուսիսային Աֆրիկայից տասնյակ հազարավոր մարդիկ են ներգաղթել։ Նրանցից հազարավորները մահացել են ծովում՝ չկարողանալով հասնել ափին: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
«Ամենաթույլերին առավել խոցելիներին օգնել է պետք», – իր քարոզում ասել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը: – Սա հսկայական պատասխանատվություն է, որից ոչ ոք չի ազատված չէ, եթե մենք ցանկանում ենք կատարել փրկության և ազատագրման առաքելությունը, որով է Տերը մեզ կոչ է անում փոխազդելու»։
Պատարագը հեռարձակվել է հեռուստատեսությամբ, սակայն լրագրողներին և լայն հասարակությանը թույլ չեն տվել ներկա գտնվելու, որպեսզի պահպանվի միջոցառման հատուկ մթնոլորտը: Միջոցառմանը ներկա է եղել շուրջ 250 մարդ, այդ թվում` միգրանտներ, կամավորներ, եկեղեցական խմբերի ներկայացուցիչներ և այլ կազմակերպություններ, որոնք օգնել են միգրանտներին:
https://www.youtube.com/watch?v=z7mlsxzVEdQ&feature=youtu.be










































