Իրանը Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի (ՀՀԳԾ) պայմաններից հետագայում հեռանալու ծրագրի շրջանակում նախատեսում է վերագործարկել նախկինում ապաակտիվացրած ցենտրիֆուգները և կտրուկ բարձրացնել ուրանի հարստացման մակարդակը: Այս մասին երկուշաբթի հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին՝ հաղորդում է Reuters-ը:
Ցենտրիֆուգների վերագործարկելուց հետո Իսլամական Հանրապետությունը կարող է հասնել 20 տոկոսով կամ ավելի ուրանի հարստացմանը, սակայն «ամեն ինչ իր ժամանակին», – ասել է Քամալվանդին: Գործարքի նոր, արդեն երրորդ, քայլը նախատեսվում է ավարտել հաջորդ 60 օրվա ընթացքում: Նա նաև վերահաստատել է, որ ՀՀԳԾ-ի համար Իրանը գերազանցել է 3,67 տոկոսի թույլատրելի մակարդակը և այժմ հասել է 4.5 տոկոսի:
Իսրայելի էներգետիկայի նախարար Յուվել Շտայնիցի խոսքով՝ ուրանի հարստացման նման պլանը չափավոր քայլ է, սակայն Իրանը «սկսել է միջուկային զենքի ստեղծման դժվար ճանապարհը»: