Wednesday, 17 06 2026
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար

907 բանաձևի ամբողջական վերագործարկում. «Ղազինյանի նախաձեռնությունը կարևոր է, նույնիսկ եթե հաջողություն չգրանցի»

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության 243-րդ տարեդարձի առթիվ և նշել, որ ոչ միայն բարեմաղթանքներով, այլև կոնկրետ նախաձեռնություններով և գործողություններով մտադիր է նպաստել հայ-ամերիկայն հարաբերությունների դինամիկ զարգացմանը. «Այս առաքելության շրջանակներում օրերս նամակով պաշտոնապես դիմել եմ ԱՄՆ Սենատի Հանրապետական մեծամասնության ղեկավար, սենատոր Միտչել Մակկոնելլին` խնդրելով և պահանջելով նախաձեռնել ԱՄՆ Կոնգրեսի կողմից 1992թ. ընդունված «Ազատության աջակցության ակտի» 907 բանաձևի ամբողջական վերագործարկման շուրջ քննարկումները ԱՄՆ Սենատում»։

Այս բանաձևը, հիշեցնենք, արգելում էր ԱՄՆ գործադիր իշխանությանը «Ազատության աջակցության ակտի» շրջանակներում որևէ աջակցություն տրամադրել Ադրբեջանին՝ Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ դրսևորած ագրեսիայի և բռնությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հակաօրինական շրջափակման պատճառով: 907 բանաձևը կարևոր նշանակություն ունեցավ Ադրբեջանի ռազմատենչ և ագրեսիվ քաղաքականության զսպման և Արցախի ժողովրդի կողմից իր գոյության և իր պատմական հայրենիքում խաղաղ կենսագործունեության երաշխավորման համար:

https://www.tert.am/cache_image/news_images/783/2348056_1/maxresdefault-770x510.jpg

Ամերիկայի Հայկական համագումարի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ Արթուր Ղազինյանի նախաձեռնությունից տեղյակ չէ, ներկայացրեց իրենց կազմակերպության տեսակետը. «Մեր կազմակերպությունը մշտապես կողմ է եղել այդ բանաձևին, այն պետք է գործի, 907 բանաձևը պետք է աշխատի»։

Վարդանյանը միևնույն ժամանակ շեշտեց՝ լավ է, որ կուսակցությունը նման հարց է բարձրացնում, բայցև նշեց՝ չգիտի, թե դա որքան հեռանկարային կարող է լինել. «Ամեն դեպքում հետաքրքիր է, քանի որ կազմակերպությունը ամերիկյան չէ, ոչ էլ նա է ԱՄՆ քաղաքացի՝ չգիտեմ այն ինչպես կընդունվի, գուցե շատ բանի չկարողանա հասնել»։

https://www.aysor.am/news_images/511/1530877_1/4.thumb.jpg

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ողջունեց Արթուր Ղազինյանի նախաձեռնությունը և նշեց. «Լավ է, որ Հայաստանի քաղաքական կուսակցություններից մեկի ղեկավարը դիմում է ամերիկյան քաղաքական կուսակցությանը՝ խնդրելով այդ գործընթացը պահել ուշադրության կենտրոնում։ Սա չափազանց կարևոր է՝ մանավանդ, եթե հաշվի առնենք, որ պետությունը նման նախաձեռնություններով հանդես չի գալիս, և նաև այդպիսի հարց չի բարձրացնում Ազգային ժողովը։ Այդ պատճառով ես կարծում եմ, որ այս նախաձեռնությունը ողջունելի է՝ նույնիսկ եթե լուրջ հաջողություններ չգրանցվեն, կլինի հստակ պատկերացում, որ մենք այս հարցը ուշադրության կենտրոնում ենք պահում»։

Սարգսյանն ընդգծեց. «Հարցը կախված է նաև մեր լոբբիստների աշխատանքից և նաև հենց նախաձեռնող կուսակցության՝ պարոն Ղազինյանի մոտեցումից՝ լոբբիստների հետ աշխատանքի իմաստով։ Իրականում 907 բանաձևը ուժը կորցրած չի ճանաչվել, պարզապես 2001 թվականի սեպտեմբերի 11-ի իրադարձություններից հետո նախագահին հնարավորություն է տվել շրջանցելու այդ բանաձևը և Ադրբեջանին օգնություն տրամադրելու, բայց երեք շատ կարևոր ուղղություններով՝ ահաբեկչության դեմ պայքար, սահմանային անվտանգություն՝ խոսքը վերաբերում է Կասպից ծովի սահմանային անվտանգությանը, և երրորդ ուղղությունը՝ նարկոտրաֆիկ։ Բայց ինչևէ, եթե մեր իշխանությունները՝ գործադիրը կամ օրենսդիրը, չեն աշխատում այս ուղղությամբ, ես ողջունում եմ այլ կուսակցությունների քաղաքական ակտիվությունը այս հարցի շուրջ»։

Ըստ մեր զրուցակցի՝ քաղաքական կամ իրավական սահմանափակումներ չկան, և իրենց համար սա ընդունված մշակույթ է. «Մանավանդ որ մենք դիմում ենք մի հարցի վերաբերյալ, որն ուղղակիորեն առնչվում է մեզ՝ Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղի խնդրին։ Այնպես որ, ես այստեղ որևէ բացասական բան նկատել չեմ կարող»։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում