Պորտուգալիայի Տոմար քաղաքում տեղի է ունեցել գունագեղ արտասովոր շքերթ՝ գեղեցիկ կոմպոզիցիաներով բարձր գլխազարդերով, հաղորդում է TSN-ն:
Տեղի բնակիչները չորս տարին մեկ ավանդական երթ են անցկացնում հացից ու ծաղիկներից պատրաստված հսկայական գլխազարդերով: Դրանք կարող են կրել միայն հատուկ սպիտակ կոստյումներ հագած կանայք:
Աղջիկների կողքից քայլում են տղամարդիկ, որոնք կարող են օգնել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Գրեթե մեկ մետր բարձրություն ունեցող գլխազարդերը 16 կիլոգրամ են կշռում: Նման ձևով տեղի քրիստոնյաները նվիրատվություններ են մատուցում Սուրբ Հոգուն:
Փառատոնը քաղաքում անցկացվում է 16-րդ դարից՝ յուրաքանչյուր չորս տարին մեկ:








































