Կանադացի հնդկացիների ավելի քան 20 ներկայացուցիչներ արգելափակել են Տորոնտոյից Մոնրեալ և Օտտավա տանող երկաթուղային ճանապարհը՝ պահանջելով հետաքննել մարդկանց անհետացման բազմաթիվ դեպքերը: Այս մասին հաղորդում է CTV հեռուստաալիքը:
Ցուցարարները արգելափակել են Տորոնտոյից 220 կմ արևելք գտնվող Նափանի քաղաքից ոչ հեռու ընկած երկաթուղային ճանապարհը՝ դաշնային իշխանություններից պահանջելով սկսել 1960-ից ի վեր բնիկ բնակչության ներկայացուցիչների անհետացման փաստերի հետաքննությունը:
Ակցիայի հետ կապված՝ Via Rail ընկերությունը հետաձգել է Տորոնտո-Օտտավա հատվածով անցնող 26 գնացքների երթևեկությունը՝ այդ երթուղու համար տրամադրելով ավելի քան 100 ավտոբուս:
Օնտարիոյի ոստիկանության տվյալներով՝ Կանադայի բնիկների բողոքի ակցիան սկսվել է երեքշաբթի օրը՝ ժամը 21:30-ին, և տևել 10 ժամ:












































