Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովի հրամանով՝ Լեհաստանում, Դանիայում, Շվեդիայում Ուկրաինայի դեսպանները հեռացվել են պաշտոնից: Այս մասին հաղորդում է Interfax-ը:
Տուրչինովը պաշտոնից հեռացրել է Մարկիյան Մալսկիին՝ Լեհաստանում Ուկրաինայի դեսպանի պաշտոնից, Միխայիլ Սկուրատովսկիին՝ Դանիայում Ուկրաինայի դեսպանի պաշտոնից և Վալերի Ստեփանովին՝ Շվեդիայում Ուկրաինայի դեսպանի պաշտոնից:
Համապատասխան հրամանները ուժի մեջ են մտել մարտի 19-ին: Դեսպաններին պաշտոնից հեռացնելու պատճառների մասին չի հաղորդվում:









































