Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի պատասխան խաղերից հետո հայտնի դարձան հաջորդ փուլի բոլոր մասնակիցները:
Եվրոպայի ուժեղագույն 8 թիմերից երեքը ներկայացնում են Իսպանիան, 2-ական` Գերմանիան և Անգլիական և մեկը` Ֆրանսիան:
Այսպիսով, մրցաշարի քառորդ եզրափակիչի ուղեգիր են նվաճել Դորտմունդի «Բորուսիա»-ն, Մյունխենի «Բավարիա»-ն, Մադրիդի «Ռեալ»-ը, կատալոնական «Բարսելոնա»-ն, Մադրիդի «Ատլետիկո»-ն, Լոնդոնի «Չելսի»-ն, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը և ֆրանսիական ՊՍԺ-ն:
Քառորդ եզրափակիչի վիճակահանությունը կկայանա մարտի 21-ին, առաջին խաղերը կանցկացվեն ապրիլի 1-ին և 2-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ ապրիլի 8-ին և 9-ին:





































