Monday, 08 06 2026
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ
22:10
Շվեդիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
21:50
ԵՄ-ն պատրաստվում է հունիսին 9,1 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային
Լյուստրացիա կարողացանք անել, ընդդիմափոխություն՝ ոչ. մեր թիկունքում գործում էր հակառակորդը
21:30
Կոնգոյում Էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 500-ը
Ընտրակաշառք բաժանած ուժերը պատասխանատվություն են կրելու. մեծագույն հանցանք է գործվել
Իսրայելը պատրաստ է Իրանի հետ պատերազմի վերսկսման
20:50
ՆԱՏՕ-ի կործանիչները խոցել են Լատվիայի օդային տարածքում հայտնված դրոնը
20:30
ԱՀԿ-ի ղեկավարը ժամանել է էբոլա վիրուսի տարածման երկիր համարվող Ուգանդա
20:10
Իրաքը փակում է երկրի օդային տարածքը
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Սիրիան երկարաձգել է օդային տարածքի սահմանափակումները
Հայաստանը ընտրեց շարունակականությունը և հաստատեց իր եվրոպամետ ուղղությունը. Լեհաստանի վարչապետ
19:30
Իրանում հայտարարել են ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու մասին
Այլևս երբեք ՀՀ քաղաքացին ընտրակաշառքի միջոցով չի ձևավորելու իշխանություն. Տիգրան Ավինյան
19:10
ՆԱՏՕ-ն մեկնարկել է Ramstein Flag 2026 ռազմաօդային զորավարժությունները
18:50
Թեհրանի և Քերմանշահի օդանավակայանները չեղարկել են բոլոր չվերթները
Ողբերգություն է՝ 38 տոկոս Մոսկվան ստացավ ՀՀ ԱԺ-ում. փաստացի հաղթեց փողը, ոչ թե գաղափարը
Հութիները հաստատել են Իսրայելի դեմ հրթիռներ արձակելու մասին տեղեկությունը
Մոսկվան չի հաշտվի հունիսի 7-ի արդյունքների հետ. «սանկցիաները» կշարունակվեն
18:10
Պակիստանի անվտանգության ուժերը 27 զինյալ են ոչնչացրել երկրի հյուսիս-արևմուտքում
17:50
ԻՀՊԿ-ն գրոհել է Իրաքում քրդական ռազմաբազաների վրա
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին
17:30
Կայա Կալասը հանգստության կոչ է արել Իրանին և Իսրայելին
Մոդին շնորհավորել է Փաշինյանին, մտադիր է խորացնել Հայաստանի և Հնդկաստանի բարեկամական հարաբերությունները
Հայաստանը թևակոխում է քաղաքական զարգացման նոր հանգրվան. Խաչատուրյան
Անհամբեր սպասում եմ Շվեդիայի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը ՀՀ-ի հետ. Կրիստերսոն

Նախագահի մրցանակն անտե՞ր մնաց. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Մեր երկրում տեղի ունեցող ցանկացած մրցանակաբաշխություն, առավել ևս, եթե այն պետական մակարդակով է անցկացվում, հայտնվում է ուշադրության կենտրոնում, ու միանգամայն հասկանալի է, թե ինչու. նախ սիրում ենք մրցանակներ, պատվոգրեր, մեդալներ, հետո էլ ՀՀ պետական և ՀՀ նախագահի մրցանակների դեպքում առկա է 5 մլն դրամի և 10 հազար դոլարի չափով մրցանակային ֆոնդ, ինչը պակաս դերակատարում չի ունենում, եթե չասենք՝ գլխավոր։ ՀՀ նախագահի մրցանակը, որ շնորհվում է ամեն տարի, 7 բնագավառներում, այս տարի գրականության մասով հայտնվել է ուշադրության կենտրոնում։

Իսկ խնդիրն այն է, որ գրականության բնագավառում մրցույթի ընդունված աշխատանքների մեջ ներկայացված է բանաստեղծ, մանկագիր Ղուկաս Սիրունյանի «Իմ թվերը» բանաստեղծությունների ժողովածուն, որը, պարզվում է, հեղինակի «Վերջին խոսքի պես» գրքի վերահրատարակությունն է՝ մի քանի համալրված գործերով։ Կրկնությունը, որոշ խոսակցությունների համաձայն, կազմում է գրքի մոտ 70 տոկոսը։ Մինչդեռ, ըստ կանոնակարգի, «եթե աշխատանքը կամ նրա մի մասն ընդգրկված է եղել նախորդ տարիներին ներկայացված աշխատանքում, ապա այն չի կարող մասնակցել մրցույթին»: Այսինքն՝ անգամ մի քանի գործի ներառումը բացառվում է, ինչը, փաստորեն, հանձնաժողովը կամ չի նկատել, կամ չնկատելու է տվել։ Իսկ նախագահի մրցանակին, բացի Ղուկաս Սիրունյանի «Իմ թվերը» բանաստեղծությունների ժողովածուից, հավակնում է ևս 8 գործ՝ Արևշատ Ավագյանի «Ինքնության գույնն ու իմաստը» գիրքը, Սմբատ Արունյանի (Մուրադյան)` «Մեգ» վիպակը և պատմվածքները, Հովհաննես Երանյանի` «Ողորմություն Ֆրոսյային» պատմվածքների ժողովածուն, որը ներկայացված է «Անտարես մեդիա հոլդինգի» կողմից, Անահիտ Թոփչյանի «Տագնապ» վեպը, Բակուրի (Բորիս Կարապետյան) «Շուշեցու հիշատակարանը» պատմավեպը, Սամվել Մարգարյանի «Սրբազան լեռնաշխարհ» բանաստեղծությունների ժողովածուն, Շանթ Մկրտչյանի «Արտացոլանքը հեռու, բազմադեմ» բանաստեղծությունների ժողովածուն և Հրաչյա Սարիբեկյանի «Երկվորյակների արևը» վեպը։ 

Նախօրեին մենք կապվեցինք հանձնաժողովի նախագահ գրականագետ Ազատ Եղիազարյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, որ տեղյակ է այդ խոսակցություններին, մեկ անգամ արդեն ստուգել, համեմատել են, բայց, ըստ երևույթին, նոր ստուգման կարիք կա: Ապա խնդրեց սպասել մեկ օր, որովհետև հաջորդ օրը հանձնաժողովը քննարկելու է այդ հարցը և վերջնական որոշում կկայացնի՝ գիրքը հավակնո՞ւմ է մրցանակի, թե՞ դուրս է գալիս քվեարկությունից։

«Ընդունման ժամանակ որևէ մեկը պարտավոր չէ դնել, մեկ-մեկ ստուգել, հեղինակը գիտի, որ ինքը պետք է ներկայացնի նոր ժողովածու, իսկ գործերն ընդունում է համահայկական հիմնադրամի ներկայացուցիչը»,-ասաց նա, ապա հավելեց, որ դա, հավանաբար, հեղինակի անտեղյակության արդյունքն է։

Ի վերջո, երեկ երեկոյան տեղի ունեցած հանձնաժողովի նիստը որոշել է, որ կանոնակարգային խախտում կա, բայց դա, ինչպես ընդգծեց Եղիազարյանը, գրքի որակի հետ կապ չունի. «Բնականաբար, պետական պրոցեսից Ղուկաս Սիրունյանի գիրքը դուրս է մնում, այսինքն՝ որոշումն այդպես էլ պիտի լիներ, ուրիշ ելք չկար»,-նշեց Եղիազարյանը։  

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում