Monday, 22 06 2026
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA
Ավշար բնակավայրի Հ. Շիրազի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
20:10
Թրամփը և Ռուբիոն շնորհավորել են դե լա Էսպրիելյային Կոլումբիայում նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
20:00
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր
19:50
ԻՀՊԿ-ն Իսրայելին սպառնացել է պարտությամբ
Դեմենցիայի վաղ ախտանշանները. ինչպե՞ս տարբերել այն տարիքային բնականոն փոփոխություններից
Լիբանանում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 4100-ը
Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
19:10
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ՌԴ սատելիտները սպասում են ցուցումի. իսկ Կրեմլը չգիտի ինչ անել ՀՀ ընտրությունների արդյունքների հետ
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը հերթական նիստն է անցկացրել
18:43
Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել
Կարմիր գրքի տեսակների մասին տեղեկատվությունը հասանելի է նոր հավելվածով
ՄԻԵԴ վճիռը քառօրյա պատերազմի գործով առաջինն է, բայց ոչ՝ վերջինը. նոր ակտեր կլինեն
18:36
ԱՄՆ-ը Իրանին 60-օրյա թույլտվություն է տրամադրել նավթի արտահանման համար
Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչի
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ռուսաստանում սահմանափակում են վառելիքի առցանց վաճառքի հայտարարությունները
18:30
ԱՄՆ-ն հարվածել է ենթադրաբար թմրանյութեր փոխադրող հերթական նավին. կա 2 զոհ
Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը ցանկանում են, որ Հայաստանը շուտ որոշում կայացնի. Զախարովա
Քննարկվել են «Մեղրի» ազատ տնտեսական գոտու վիճակն ու զարգացման ուղղությունները
18:24
Աշխարհի առաջնություն 2026-ում գրանցվել է պատմական ռեկորդ

Խորհրդավոր հեռախոսազանգը

Երեկ հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև: Բնականաբար, այս հեռախոսազրույցում առանցքային հետաքրքրություն ներկայացնողը պետք է լիներ ղրիմյան խնդիրը և մասնավորապես այս խնդրով Հայաստանի դիրքորոշումը, հատկապես նախօրեին Լեռնային Ղարաբաղում կազմակերպված Ղրիմի համար տոնական համերգի պարագայում: Սակայն հեռախոսազրույցից, ըստ էության, այնքան էլ պարզ չէ, թե ինչպիսին է եղել հայկական դիրքորոշումը Ղրիմի հարցով:

Բանն այն է, որ նշվում է, թե նախագահները մտքեր են փոխանակել Ղրիմի մասին և արձանագրել են, որ «այն հանդիսանում է ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակը»: Դրանից անմիջապես հետո նշվում է, որ «միաժամանակ ընդգծվել է միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, առաջին հերթին՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը նվիրվածության կարևորությունը»: Այնքան էլ պարզ չէ, թե նախագահներից հատկապես ով որ մասն է ընդգծել, այսինքն` ով է արձանագրել, որ Ղրիմում ինքնորոշման հերթական ակտն է տեղի ունեցել, և ով է արձանագրել, որ պետք է հավատարիմ լինել միջազգային սկզբունքներին, ՄԱԿ-ի կանոնադրությանը:

Բանն այն է, որ այստեղ առկա է հետաքրքիր հակասություն: Ռուսաստանը հարցը ներկայացնում է որպես ինքնորոշում, սակայն ՄԱԿ-ի անդամ գրեթե մյուս բոլոր երկրները հայտարարում են, որ այդ ակտը եղել է անիրավական, ապօրինի, և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Ռուսաստանը Ղրիմի հարցում մնացել է մենակ: Եվ ուրեմն` ինքնորոշումը և ՄԱԿ-ի կանոնադրությանը հավատարմությունը միաժամանակ, ըստ էության, իրար հակասող իրավիճակներ են: Եվ ուրեմն` հետաքրքրական է դառնում, երկու նախագահները իրա՞ր են հակասել, թե՞ երկուսն էլ հակասական պնդումներ են արել ինքնորոշման, իսկ մյուս կողմից` ՄԱԿ-ի կանոնադրության մասին:

Եվ այստեղ մի շատ հետաքրքիր հանգամանք արժե նկատի առնել: Բանն այն է, որ հեռախոսազրույցի մասին Հայաստանի նախագահի պաշտոնական կայքում հրապարակված տեքստում նշվում է ինքնորոշման, ՄԱԿ-ի սկզբունքների մասին, այսինքն` հեռախոսազրույցը որոշակիորեն մանրամասնվում է: Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքում տեղեկատվությունն առավել քան սուղ է, որևէ խոսք չկա, թե նախագահները ինչ մտքեր են հայտնել Ղրիմի մասին, չկա ինքնորոշման մասին, չկա ՄԱԿ-ի մասին:

Այս ժլատությունը հետաքրքրական մտորումների տեղիք է տալիս, մասնավորապես այն մասով, որ հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանն ըստ ամենայնի չի ստացել այն, ինչ կուզեր ստանալ Հայաստանից՝ այսինքն` Ղրիմի հանրաքվեի ճանաչում: Եվ սա երևի թե հուսադրող բան է, հատկապես նախօրեի ղարաբաղյան անամոթության առկայության պայմաններում, երբ չգիտես ինչու անկախ Ղարաբաղը որոշել էր տոնել Ռուսաստանին Ղրիմի միացումը: Եվ ամենայն հավանականությամբ Սերժ Սարգսյանի պաշտոնական կայքում ինքնորոշման և ՄԱԿ-ի կանոնադրության մասին ձևակերպումները տեղ են գտել հենց ցույց տալու համար, որ հեռախոսազրույցը որոշակիորեն հակասական բնույթ է կրել, այլ կերպ ասած` Ռուսաստանին չի հաջողվել Սերժ Սարգսյանից կորզել անվերապահ աջակցություն Ղրիմի հարցում:

Դե ինչ, պետք է գոնե ողջունել, որ այս անգամ ինքնասպանության չգնալու կամքը Երևանին բավականացրել է, թեև չի բացառվում իհարկե, որ Ռուսաստանը այնքան էլ մեծ կարևորություն չի տվել Հայաստանի աջակցությանը և նախընտրել է Հայաստանին թողնել չաջակցելու իրավունք, իսկ հետո դրա դիմաց ներկայացնել որևէ այլ` ավելի կարևոր պահանջ: Համենայնդեպս, Սերժ Սարգսյանի և Պուտինի հեռախոսազրույցի ձայնը միգուցե ավելի ուշ կարող է լսվել: Սպասենք, որովհետև պաշտոնական Երևանը այլ սպասումների տեղ պարզապես չի թողել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում