Մեծ Բրիտանիայի յուրաքանչյուր 5-րդ բնակչի զուգընկերն իրեն լքել է տեղեկացնելով այդ մասին ոչ թե դեմ առ դեմ, այլ հաղորդագրության միջոցով։ Ընդ որում ամեն 8-րդ հարաբերությունը ավարտվել է առանց որևէ պատճառ մեկնաբանելու՝ գրում է kommersant.ru-ն։
Նման եզրակացություններ են արվել OnePoll ընկերության հետազոտության ընթացքում, որին մասնակցել են 2 հազար բրիտանացիներ։ Հետաքրքիր է, որ ինչպես ցույց են տվել հարցման արդյունքները՝ հարցվածների 13%-ը կնախընտրեին, որպեսզի իրենցից բաժանվեն հենց հաղորդագրության, այլ ոչ թե զանգի կամ հանդիպման միջոցով։
Նաև պարզ է դարձել, որ միջին վիճակագրական բրիտանացին վերապրել է 6 անհաջող սիրավեպ, որոնցից երկուսն ավարտվել են կարճ և տհաճ տեքստերով։










































