Friday, 12 06 2026
13:50
Քենեդիի կենտրոնի խորհուրդը վիճարկել է Թրամփի անունը շենքի ճակատամասից հանելու վերաբերյալ դատարանի որոշումը. WP
Հերթով գնալու եք բանտ՝ ընտրակաշառք տալու և վերցնելու համար. Ալեն Սիմոնյան
Լիբանանում ավիահարվածի հետևանքով մալայզիացի երկու խաղաղապահ է վիրավորվել
Ուզում եմ փաստել՝ ՀՀ ում տեղի են ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ․ ՆԳ նախարար
Վարչապետ Փաշինյանի ուղերձը Պուտինին՝ Ռուսաստանի ազգային տոնի առթիվ
Պահանջում եմ շարունակել ջարդը ընտրակաշառատուների նկատմամբ․ Ալեքսանյանը դիմեց ՆԳ նախարարին
13:10
Բրիտանիայի պաշտպանության նախարարից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել Զինված ուժերի նախարարը
Մի անգամ տրվող հնարավորություն է․ նախագիծ՝ վարորդական վկայականի վերականգման վերաբերյալ
ԸՕ-ով նախատեսված կարգով ԿԸՀ-ն ընդունելու է վերջնական որոշում
12:50
Ալիևը շնորհավորել է Պուտինին
ՄԹ-ն շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ և վերահաստատել է աջակցությունը Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը
12:30
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնեցրել են համաձայնագրի տեքստը. Axios
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
12:10
Team Telecom Armenia-ն ճանաչվել է «Ցուցակված բաժնետոմսերի շուկայում առաջատար ոչ ֆինանսական թողարկող»
«Յոթ երգ» Ռուսաստանի մարտահրավերների մասին
11:50
Դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահին դատապարտել է 30 տարվա ազատազրկման՝ ԿԺԴՀ ԱԹՍ-ների ներթափանցման գործով
Մրցույթ՝ Վենետիկի ճարտարապետության 20-րդ միջազգային բիենալեում Հայաստանի տաղավարի հայեցակարգի ընտրության համար
11:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի պաշտոնում Հիլիին փոխարինել է նախկին ՆԳ փոխնախարար Ջարվիսը
Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքում է տարածվող լուրերը
11:10
Ֆրանսիայի և Լիբանանի ԱԳ նախարարները քննարկել են Լիբանանում մարտերի դադարեցման հարցը
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան ամփոփիչ միջոցառմանը
10:50
ԱՄՆ-ն 2 իրանական ԱԹՍ է խոցել Հորմուզի նեղուցում, իսկ Իրանի հարավում պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Երեկվա հորդառատ տեղումները ազդել են ջրային ռեսուրսների վրա
Երևանում խցանումների առաջին և հիմնական պատճառը տնտեսական աճն է․ Ավինյան
10:30
ԱՄՆ-ն կարող է Իրանի հետ համաձայնագիր ստորագրել Ժնևում
Մեր ընդդիմությունն իրավունք ունի ապուշ լինելու․ կարմիր գիծը հատվել է, խիստ պատժվելու են․ Ավինյան
Թևանյանի գործով խուզարկել են Արեգնազ Մանուկյանի բնակարանը
Վերջին տարիներին Երևանի սեփական եկամուտների աճի կտրուկ տեմպ է գրանցվել․ Ավինյանի զեկույցը
10:10
Դոնալդ Թրամփը Ջեյ Քլեյթոնին առաջադրել է Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում
Եթե գազը Ռուսաստանի ձեռքում վերածվի ճնշման լծակի, ապա Հայաստանում «Գազպրոմի» կարգավիճակը կփոխվի

Հայ դատավորի զարմանահրաշ արկածները Կալիֆորնիայում. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Սուրիկ Ղազարյանն աշխատանքից ազատվելուց հետո, անցյալ տարեվերջին, հեռացավ ԱՄՆ՝ Կալիֆորնիա, որտեղ, պարզվում է, զարմանահրաշ արկածներ է ունեցել:

Գլենդելում նա գտել է «Հայ վետերանների միություն» կոչվող հասարակական կազմակերպությունը, ներկայացել որպես «կռված տղա» և փորձել դառնալ այդ կազմակերպության անդամ: Իր հետ նախկին դատավորը բերել է ինչ-ինչ ճանապարհներով ձեռք բերված Ղարաբաղի պատերազմի վետերանի վկայական, ԵԿՄ անդամի վկայական, ինչ-որ պատվոգրեր, որոնք ստացել է անբասիր ծառայության համար, ղարաբաղյան պատերազմին ունեցած մասնակցության այլ «ապացույցներ»: Միությունում կասկածել են փաստաթղթերի իսկությանը, քանի որ ԱՄՆ-ում քիչ չեն դեպքերը, երբ հայերը, բաքվեցի փախստական կամ Սպիտակի երկրաշարժի զոհ, քաղբանտարկյալ կամ իշխանության հալածյալ ներկայանալով, փորձում են կարգավիճակ կամ փող պոկել: 

Մի խոսքով, «հայ վետերանները» զանգահարել են Հայաստանի երկրապահների միություն, և այստեղից նրանց պատասխանել են, որ Սուրիկ Ղազարյան անուն-ազգանունով անդամ չունեն: Հետագայում նաև ԼՂՀ ազատամարտիկների կազմակերպությունից են ճշտել, որ նախկին դատավորը ոչ մի կապ չունի ղարաբաղյան պատերազմի հետ:

Բայց մինչ այդ մանրամասները կպարզվեին, Սուրեն Ղազարյանը հասցրել է զարմացնել ամերիկահայերին իր պահվածքով: Նախ, նախկին դատավորը պահանջել է, որ իրեն դիմեն գեներալ-գնդապետ, թեև մարդիկ նկատել են, որ նրա ուսադիրի վրա մեկ մեծ աստղ է՝ արդարադատության գեներալ-մայորի: Ապա դատավորը զինվորական խանութից նոր հագուստ է գնել, տարբերանշաններ, նաև վետերանների միությունից է ինչ-որ նշաններ վերցրել և կպցրել գլխարկին  և հիմա այդ հանդերձանքով շրջում է Լոս Անջելեսում:

Պատմում են, որ նա երկու թիկնապահ է պահում, որոնք զենքով ազատ շրջել են Վետերանների միության գրասենյակում, ինչի համար նախկին դատավորը նույնիսկ նկատողություն է ստացել:

Գլենդելում Սուրեն Ղազարյանը շքեղ առանձնատուն ունի, որի նմանն ԱՄՆ-ում երկար տարիներ ապրելով և նորմալ աշխատանք ունենալով անգամ հնարավոր չէ գնել:

Վետերանների միությունում Սուրիկ Ղազարյանն ասել է, որ տունը և թիկնապահներին իրեն է տրամադրել ամերիկյան պետությունը՝ մի կազմակերպություն, «որի անունն ինքը չի կարող տալ», ակնարկելով ԱՄՆ կենտրոնական հետախուզությանը:»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում