Porton Down ռազմաքիմիայի լաբորատորիայի գաղտնի փաստաթղթերը գտնվել են Լոնդոնի հյուսիսում՝ աղբամանի մեջ՝ գրում է news.ru-ն:
Որոշ տվյալների համաձայն՝ թափոնների մեջ եղել են հազարավոր էջեր, որոնք պարունակում են անձնական տեղեկատվություն, անվտանգության աշխատողների սարքավորումների և հաստատության պարեկություն իրականացնող ոստիկանների պարտականությունների մասին տեղեկություններ, ինչպես նաև համակարգչային համակարգերի գաղտնաբառը:
«Մենք կարող ենք հաստատել, որ սկսվել է հետաքննություն», – նշել են Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունում:
Իր հերթին, հետախուզական բնագավառի փորձագետներից մեկը հայտնել է, որ հայտնաբերված փաստաթղթերը «ահաբեկիչի համար երազանք» է՝ հաղորդում է Daily Star-ը:




































