Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այսօր ընդունել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին եւ նրա գլխավորած պատվիրակության անդամներին:
Քննարկվել են տարբեր ոլորտներում երկու հայկական պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Երկուստեք կարեւորվել է ՀՀ եւ ԱՀ կապերի շարունակական ընդլայնումն ու խորացումը, տեղեկացնում են ԱՀ նախագահի մամուլի գրասենյակից: