Ստամբուլի կոնվենցիային ԱԺ պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը նոր է սկսում ծանոթանալ, բայց նշում է, որ այս կոնվենցիան քաղաքական խմբերի կողմից չպետք է մանիպուլյացիայի հիմք հանդիսանա. «Իմ դիտարկմամբ՝ ընտանեկան բռնության խնդիրը կա Հայաստանում, սակայն ես դրա լուծումը ոչ միայն կոնվենցիաների վավերացման մեջ եմ տեսնում, այլ ընդհանուր իրազեկվածության մակարդակի բարձրացման, առկա ստերիոտիպերի փոփոխման մեջ»:









































