«Սահմանադրության շուրջ արհեստական օրակարգ է առաջ քաշվել: Մյուս կողմից էլ՝ մտածում եմ, որ այս արհեստական օրակարգը միգուցել լավ էր, քանի որ մարդիկ հնարավորություն ունեցան պարզեցնելու, բյուրեղացնելու գաղափարները»,- նշեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Ղազինյանը:
Նրա խոսքով՝ այս օրը՝ Սահմանադրության օրը, իրեն հարգող յուրաքանչյուր երկրի համար պետք է տոն լինի. «Սահմանադրությունը և այն հարգելը, քանի դեռ այն գործում է, սուրբ պարտականություն է: Օրենքը, քանի դեռ այն գործում է, պետք է կատարել: Դուր չի գալիս՝ համապատասխան ընթացակարգերով և հիմնավորումներով այն փոփոխեք»:
Մանրամասն՝ տեսանյութում:











































