«Սահմանադրության կարևորագույն գործառույթն այն է, որ Սահմանադրությունը մեկընդմիշտ սահմանում է խաղի կանոնները քաղաքական ուժերի համար, և դրանք դառնում են անփոփոխելի»,- այսօր՝ հուլիսի 5-ին, Սահմանադրության օրը հրավիրված քննարկմանը հայտարարեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ Սահմանադրությունը բազմաթիվ անգամ փոփոխվել է, բայց այդ փոփոխությունները երբեք չեն վերաբերել կառավարման մոդելին. «Դա կարևոր է և՛ քաղաքական ուժերի շահարկման ախորժակը զսպելու նկատառումով, և՛ նրանով, որ ստեղծում է դեմոկրատական ավանդույթ, որը փոխանցվում է սերնդեսերունդ»:
Նրա խոսքով՝ կառավարման մոդելը անընդհատ փոխելու մարմաջը բանանային հանրապետությամբ շարժվելու ուղի է:
Մանրամասն՝ տեսանյութում:










































