Մարտի 19-ին Ռուսաստանի ժողովրդական արտիստ Վալերի Լեոնտևը նշում է իր 65-ամյակը: Իր ծննդայն օրը երգիչը կնշի Սանկտ Պետերբուրգում մի քանի համերգներով: Նրա համար Պետերբուրգում ծննդյան տոնը նշելը ավանդույթ է դարձել:
Երգիչը ծնվել է Կոմիի հանրապետությունում: Սկզբնական շրջանում նա նույնիսկ չի էլ մտածել բեմ դուրս գալու մասին: Դպրոցից հետո ցանկացել է ընդունվել Հեռավորարևելյան համալսարան և օվկիանոսագետ դառնալ: Ավելի ուշ Լեոնտևը ընդունվել է Վորկուտայի Լեռնային ինստիտուտ: Հենց այնտեղ էլ կայացել է նրա առաջին համերգը: Այդ ժամանակվանից սկսվել է նրա փայլուն կարիերան:
Ստեղծագործական ամբողջ կյանքի ընթացքում նա 19 ալբոմ է թողարկել և նկարահանվել է մի քանի ֆիլմերում, սակայն խոստովանում է, որ իր գաղափարները կյանքի կոչելու համար ժամանակը չի բավականացնում, գրում է ITAR-TASS-ը:









































