Ուկրաինայի պաշտպանության նախարար Իգոր Տենյուխին և առաջին փոխվարչապետ Վիտալի Յարեմին թույլ չեն տվել Ղրիմ մտնել: Այս մասին ճեպազրույցում տեղեկացրել է Գերագույն ռադայի կողմից նշանակված սոցքղաքականության նախարար Լյուդմիլա Դենիսովան:
«Այո, իրականում նրանց թույլ չեն տվել Ղրիմ մտնել»,-Դենիսովային մեջբերում է RIA Novosti-ն:
Նա տեղեկացրել է նաև, որ այդ հարցը կքննարկվի Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստում: ԱԱՊԽ-ը կքննարկի նաև Ղրիմում ուկրաինական արժույթի դեֆիցիտը, գրում է rus.ruvr.ru-ն:








































