Նորվեգիայի նախկին վարչապետ Յենս Ստոլտենբերգը կարող է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար դառնալ:
Այս մասին է հաղորդում Deutsche Welle ռադիոկայանը՝ հղում անելով նորվեգական հեռուստատեսությանը:
Ռադիոկայանը հիշեցնում է, որ ներկայիս քարտուղարի լիազորությունները ավարտվում են 2014 թ. սեպտեմբերի 30-ին:
Ավելի հավանական թեկնածուների թվում նշվում են Իտալիայի նախկին ԱԳ նախարար Ֆրանկո Ֆրատինին, Գերմանիսյի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզերան և Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն, հաղորդում է Iterfax-ը:










































