Իսպանիան մտադիր է բողոքել Մեծ Բրիտանիայի՝ Ջիբրալթարի նեղուցում իրանական լցանավի կալանման համար, հաղորդում է El Pais-ը:
Պարբերականի տվյալներով, Մադրիդը դժգոհ է, որ Լոնդոնը նավը բերման է ենթարկել ջրերում, որոնք Իսպանիան համարում է իրենը:
Ինչպես նշվում է, իսպանական իշխանությունները չեն խոչընդոտել լցանավի կալանմանը, քանի որ դա վերաբերում էր ԵՄ պատժամիջոցների կատարմանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանը գնահատել է Բրիտանիայի կողմից իր լցանավի զավթման հետևանքները: