Tuesday, 23 06 2026
Սոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»
18:50
Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին պաշտոնական այց կկատարի Թուրքիա
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարել տեղի ունեցած միջադեպը
18:30
Թրամփը հայտարարել է, որ կլուծի Իսրայելի՝ Լիբանանից զորքերը դուրս բերել չկամենալու խնդիրը
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
18:10
ԱՀԿ-ն ներկայացրել է Էբոլայի վտանգի գոտում գտնվող երկրները
«Միավորվում» են որ ի՞նչ անեն
17:50
Իրանի նավահանգիստների շրջափակումն ավելի արդյունավետ էր ռմբակոծություններից. Թրամփ
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ
17:30
Աննախադեպ շոգերից Ֆրանսիայում զոհերի թիվը հասել է 18-ի
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
17:10
Իրանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Պակիստան
Փարիզում կայացած ՏՀԶԿ հանդիպման արդյունքներով Հայաստանը դարձել է փոխնախագահող երկիր
Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտնել է Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունների վերագործարկման աշխատանքներում առաջընթացի մասին
16:40
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 միլիոն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ Հայաստանում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու նպատակով
16:30
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Հորմուզի նեղուցով մատակարարումները վերականգնվել են մինչև նախաճգնաժամային մակարդակ
Հայտնի է՝ ինչ գործի շրջանակներում են խուզարկել Իշխան Սաղաթելյանի տունը
16:10
Իրանն ակնկալում է ակտիվների ապասառեցում 60 օրվա ընթացքում. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ
15:50
Իրանը պահանջում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը հեռանա Լիբանանից
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու. Ալեն Սիմոյան
15:30
ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջողությունը կախված է համաձայնեցված պարտավորությունների լիարժեք կատարումից. Փեզեշքիան
Դալարիկի մոտ բախվել են վառելիք տեղափոխող բեռնատարն ու գնացքը
15:10
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Պուտինը կընդունի՞ Թրամփի «վերջնագիրը»
14:50
ԱՄՆ ափամերձ պահպանության ուղղաթիռ է կործանվել Ալյասկայում
Հաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերը
14:30
Իրանը և ԱՄՆ-ն կապուղի են ստեղծել Հորմուզի նեղուցով անցնող նավերի հետ կապված հնարավոր խնդիրները լուծելու նպատակով
14:20
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
14:10
Թեհրանը և Վաշինգտոնը պատրաստվում են բարձր մակարդակով բանակցությունների հաջորդ փուլին

ՀՀ ԱԻ նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի աշխատանքային խմբին

ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հուլիսի 4-ին ընդունել է «Աղետների ռիսկերի կառավարման ազգային ծրագրին» տեխնիկական աջակցություն ցուցաբերելու առաքելությամբ Հայաստան ժամանած Համաշխարհային բանկի աշխատանքային խմբին՝ Տաֆաձվա Դուբիի գլխավորությամբ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարար Ֆելիքս Ցոլակյանը, բարձր գնահատելով ՀԲ գործունեությունը մեր երկրում, նշել է, որ ՀԲ աշխատանքային խումբը հեղինակել է բազմաբովանդակ և ընդգրկուն հայեցակարգային փաստաթուղթ, որը վերաբերում է ԱԻՆ բոլոր գործառույթներին և ցանկություն հայտնել այն դարձնել ավելի հասցեական՝ ընդգրկելով ԱԻՆ ներուժը, որպեսզի փոխգործակցությունը դառնա առավել արդյունավետ:

«Տաֆաձվա Դուբին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշեց, որ նախարար Ֆելիքս Ցոլակյանի և ԱՌԿ ու քաղաքային հարցերով Համաշխարհային բանկի տնօրեն Սամեհ Վահբայի Ժնևում կայացած հանդիպումը և նորաստեղծ փաստաթղթի նկատմամբ ունեցած նախարարի դրական վերաբերմունքը ոգևորիչ է:

Նա Հայաստանի արտակարգ իրավիճակներին արձագանքելու կարողությունները հասկանալու և գնահատելու համար առաջարկեց ՀԲ կողմից իրականացնել տեխնիկական առաջադրանք, որը կստուգի ԱԻ նախարարության և աղետներին առնչվող մյուս գերատեսչությունների ունակությունները:

Այս առումով, Տաֆաձվա Դուբին առաջարկեց դիտարկել որևէ երկրում ՀԲ կողմից իրականացված հաջողված փորձը:

Նախարար Ֆելիքս Ցոլակյանը ներկայացրեց իր դիտարկումը, ըստ որի, ցանկալի է, որ գործընթացն իրականացվի ՀԲ և ԱԻՆ մասնագետների ուժերով, քանզի հայկական կողմը լավագույնս տիրապետում է առկա խնդիրներին, գիտի բացերը և ունի ձևավորված նպատակ:

«Քանի որ ԱԻՆ ենք, պետք է ունենանք բոլոր գործիքներն ու հնարավորությունները, որոնք անհրաժեշտ են երկրում խնդիրների լուծման համար: Սա լավագույն և արդյունավետ ճանապարհն է: Հետևաբար՝ օրենքները պետք է համապատասխանեցվեն այս գաղափարաբանությանը»,- նշեց Ֆելիքս Ցոլակյանը:

Տաֆաձվա Դուբին համերաշխություն հայտնելով նախարարի մոտեցմանը՝ նշեց, որ ՀԲ ստեղծած փաստաթղթի նպատակը հայեցակարգային և համապարփակ մոտեցումն է աղետներին՝ պատրաստվածության և արձագանքման կարողություններն ընդլայնելու նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում