Ամստերդամի քաղաքապետ Ֆեմքե Հալսեմը նոր լուծում է փնտրում Կարմիր լապտերների թաղամասի վերաբերյալ։ Տարբերակներից մեկը փակելն է բոլոր ցուցափեղկերը, որոնց հետևում մարմնավաճառները սպասում են այցելուների։ Մեկ այլ տարբերակ թաղամասը տեղափոխելն է, սակայն մարմնավաճառությունը անօրինական համարելը չի դիտարկվում՝ ասել է քաղաքապետը։
Նրա խոսքով՝ Ամստերդամի կենտրոնում իրավիճակը ծայրահեղ է, և պատճառը զբոսաշրջիկների սադրիչ պահվածքն է, անօրինական մարմնավաճառությունը և թրաֆիքինգը։
Ամստերդամի քաղաքապետը՝ որպես կին, նաև շեշտել է, որ իրենք պետք է մտածեն փոփոխությունների մասին, քանի որ շատ կանայք իրենց զգում են իրենց ծաղրանքի և նվաստացման առարկա»՝ գրում է TASS- ը:
«Մենք օրինականացրել ենք մարմնավաճառությունը, քանի որ մենք հավատում ենք, որ դա թույլ է տալիս կանանց լինել ինքնուրույն և անկախ: Քրեականացումը կնպաստի կանանց ավելի խոցելի լինելուն», – ասել է Հալսեմը:











































