Monday, 29 06 2026
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:50
Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը
Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
15:30
Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է
15:10
Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»
Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները
12:50
Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվել
12:30
Չինաստանի հարավ-արևմուտքում երկրաշարժի հետևանքով 13 մարդ է տուժել
12:20
ԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել
12:10
Մակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվին
Ղազախստանը մարտավար-զորաշարային միջոցառումներ է իրականացնում և բանակը բերում մարտական բարձր պատրաստության
11:50
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1450-ի. փրկարարական աշխատանքները շարունակվում են
Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները
11:30
Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին. կան տասնյակ զոհեր
Փամբակ գետում հայտնաբերվել է հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին
Ուկրաինայի հետ բանակցությունները կարող են անցկացվել Մինսկում. Պուտին

50 միլիոն դոլարը մեծ գումար չէ, եթե պետությունն ուզում է Ազգային փոխադրող ունենալ

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի զարգացմանը, ոլորտում առկա խնդիրների լուծմանը վերաբերող հարցեր: Առաջին անգամ այս կառավարությունը հրապարակավ հայտարարեց Ազգային փոխադրող ունենալու անհրաժեշտության մասին։ «Նախկինում մի քանի անգամ առիթ եմ ունեցել ասելու, որ ժամանակակից աշխարհում գործուն ազգային ավիաընկերություններ ունենալը պետական ատրիբուտիկայի կարևոր բաղադրիչ է: Եվ, իհարկե, մեր բոլորիս նպատակը և ցանկությունը ավիացիոն շուկայում հայկական, հայաստանյան ընկերություններ ունենալն է: Ես ուզում եմ, որ մենք չշփոթենք հասկացությունները, որովհետև նախկինում գործած համակարգերի և մեխանիզմների գործունակությունը դեռ պետք է քննարկվի, բայց այն, որ Հայաստանից և դեպի Հայաստան պետք է թռիչքներ ունենան Հայաստանի դրոշով օդանավեր, դա ինձ համար կասկածից վեր է: Այլ հարց է, թե մենք ինչ ռազմավարությամբ, ինչ մարտավարությամբ, ինչ ճանապարհային քարտեզով պետք է հասնենք այս խնդրի լուծմանը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: Միևնույն ժամանակ, վարչապետի խոսքերով, առաջին խնդիրը պետք է լինի չխաթարել քաղաքացիական ավիացիայի բնականոն գործունեությունը և բացառել սնանկացած «Հայկական ավիաուղիներ» և «Արմավիա» ավիաընկերություններում տեղի ունեցածի կրկնությունը։ «Մենք չենք ունենալու այն նույն իրավիճակը, ինչ ունեցել ենք «Հայկական ավիաուղիներ» և «Արմավիա» ավիաընկերությունների դեպքում, որոնց հետ տեղի ունեցածը հսկայական հարված է հասցրել Հայաստանի քաղաքացիական ավիացիային և այս ոլորտում Հայաստանի Հանրապետության ինքնավստահությանը: Եվ սա պետք է խոստովանել»։ Խորհրդակցության ընթացքում ներկայացվել է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի զարգացման հայեցակարգի նախագիծը։

Ավիացիոն խորհրդատու Նավասարդ Խաչատրյանը, անդրադառնալով վարչապետի դիտարկումներին, նկատեց, որ նախաձեռնությունը մի բան էլ ուշացած է։ Այս նույնը կարելի էր անել դեռևս մեկ տարի առաջ, բայց կառավարությունը, վարչապետը նախընտրեց քաղավիացիայի ղեկավար նշանակել մի անփորձ աղջկա՝ Տաթևիկ Ռևազյանին, որը սկսեց առաջ տանել լոուքոսթերների գաղափարը։ Եվ մեկ տարի հետ հանկարծ պարզվում է, որ վարչապետը ցանկանում է Ազգային փոխադրող ունենալ Հայաստանի դրոշով, որ դա ստրատեգիական նշանակություն ունի։ «Բոլոր զարգացած, առաջադեմ երկրների Ազգային փոխադրողները պետական աջակցությամբ են։ Աշխարհում 181 պետություն ունի Ազգային փոխադրող։ Ընդամենը 9 պետություն չունի։ Հիմա նոր մեր վարչապետը հասկացել է, որ շատ կարևոր է տեղական փոխադրող ունենալ՝ պետական աջակցությամբ»,- ասաց Խաչատրյանը։

Թե ինչ ժամկետներում է հնարավոր կյանքի կոչել Ազգային փոխադրող ստեղծելու գաղափարը, Խաչատրյանը նկատեց, որ շատ կարևոր է սկզբում լուծել ինֆրաստրուկտուրաների ու մարդկանց հարցը։ Փողն ու ինքնաթիռները երկրորդական են։ Դիտարկմանը, թե մասնագետների մասով հնարավոր է խնդիր ունենանք, քանի որ լավագույն մասնագետները լքել են երկիրը, Խաչատրյանը նկատեց, որ շատ մեծ խնդիր չենք ունենա։ «Հիմա մենք կրախի առաջ կանգնած չենք, բայց մոտենում ենք կրախին։ Եթե հաջորդ տարվա մեծ գոնե ընկերությունը չունենանք և արտասահմանից հայ հմուտ օդաչուներին Հայաստան չկանչենք, ապա լուրջ խնդիր կունենանք, քանի որ բոլոր լուրջ ավիաինստրուկտորները հաջորդ տարի դառնալու են 65 տարեկան։ Իսկ դրսից ինստրուկտորներ բերելն ահռելի ծախսերի հետ է կապված։ Իսկ ինչ վերաբերում է օդաչուներ կրթելուն, ապա դա նույնպես ահռելի ծախս է։ 1 Airbus 320-ի օդաչու կրթելու և հմուտ օդաչու դարձնելու համար պետությունը պետք է ծախսի 500 հազար դոլար։ Երկու օդանավի համար 16 օդաչու է պետք ամսական 300 ժամ թռչելու համար, ապա դա նշանակում է, որ պետությունը պետք է 8 միլիոն դոլար ծախսի դրա համար, այդքան գումար ներդնի։ Եվ սա միայն 2 օդանավի համար»,- նշեց Խաչատրյանը։

Քաղավիացիայի նախկին ղեկավար Շահեն Պետրոսյանը մշտապես խոսել ու բարձրաձայնել է Ազգային փոխադրող ունենալու անհրաժեշտության մասին։ Վերջերս «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա նորից նկատել էր, որ Ազգային փոխադրող ունենալու համար կոնկրետ հաշվարկներ է կատարել, և հստակ կարելի է ասել, թե որքան ներդրում է պետք, որպեսզի ունենանք սեփական ավիացիա։ «Կարծում եմ՝ 50 միլիոն դոլարը մեծ գումար չէ կառավարության համար, բայց ոնց հասկանում եմ՝ գլխավոր խնդիրը ոչ թե գումարն է, այլ նպատակն ու ցանկությունը։ Իսկ ցանկությունը պետք է մեծ լինի, քանի որ պատերազմող երկրի համար Ազգային փոխադրող ունենալն անհրաժեշտություն է»,- նշել էր նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում