Անգլիական Լոլա անունով բուլդոգը փոքրիկ Հարփերի համար փոխարինել է քրոջը: Հարփերը տան միակ ու երկար սպասված երեխան է: երեխայի ծնողները շատ էին ցանկանում, որ իրենց աղջիկն ունենա եղբայրներ ու քույրեր, սակայն դա, ցավոք, հնարավոր չէ, գրում է adme.ru-ն:
Այնուամենայնիվ, երբ մի անգամ նրանց աղջիկը սենյակից դուրս է եկել զարդարված շան ընկերակցությամբ, ծնողները հասկացել են, որ իրենց աղջիկը մտերիմ ընկեր ունի:
Ներկայացնենք ամենահուզիչ ու հետաքրքիր լուսանկարները, որոնց հեղինակը Հարփերի մայրն է՝ Ռեբեկան:
Շունը սիրել է փոքրիկին նրա ծնվելուց անմիջապես հետո, ու որքան մեծացել է երեխան, այնքան ամրացել է նրանց ընկերությունը:











































