Wednesday, 24 04 2024
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

ՍԴ աշխատակարգային որոշումը որևէ իրավազորություն չունի. կայացված ցանկացած որոշում այս պահին ապօրինություն է

Սահմանադրական դատարանն աշխատակարգային որոշում է կայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով։ Դատարանը որոշել է մերժել Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի միջնորդությունը Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի գործողությունը կասեցնելու վերաբերյալ։

ՍԵԴ-ն միջնորդությունը մերժելիս երկու հանգամանք է նկատի առել.

1) «Տվյալ միջնորդության մեջ դիմողի կողմից պետք է ներկայացվեին փաստեր, որոնցով դիմողը՝ որպես այդ փաստերի ապացուցման պարտականությունը կրող սահմանադրական դատավարության մասնակից, պետք է հիմնավորեր վիճարկվող դրույթների կասեցման մասին որոշում չընդունվելու դեպքում դիմողի կամ հանրության համար ծանր հետևանքների առաջացման հնարավորությունը, մինչդեռ դիմողի կողմից այդպիսի փաստեր չեն ներկայացվել: Իսկ վիճարկվող դրույթների Սահմանադրությանը հակասելու՝ դիմողի կողմից բարձրացվող հարցը պետք է պարզվի դատաքննության միջոցով։

2) Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Քրեական օրենսգրքի վիճարկվող դրույթի կասեցումը հանգեցնելու է վիճարկվող դրույթի հիմքով իրականացվող և իրականացվելիք ցանկացած քրեական դատավարության և քրեական հետապնդման կասեցմանը, Սահմանադրական դատարանը գտնում է, որ դրա համար անհրաժեշտ են շատ ծանրակշիռ հիմքեր, որոնք կփաստեն անդառնալի կամ ծանր հետևանքները դիմողի կամ հանրության համար, մինչդեռ դիմողի կալանավորման փաստի առկայությամբ և դրանով նրա հիմնական իրավունքների ենթադրյալ խախտումներով՝ հանրության համար նման հետևանքներ չեն կարող առաջանալ, իսկ դիմողն իրավունք ունի վճռաբեկ բողոք ներկայացնել իր կալանավորման իրավաչափության հարցով, ուստի նրա համար որևէ անդառնալի կամ ծանր հետևանք նույնպես չի կարող առաջանալ»:

Սահմանադրական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իրենց միջնորդությունը վերաբերում էր Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի գործողությունը կասեցնելուն, որի միջնորդությունը մերժվել է՝ մի քանի հիմնական ագլոմերացիայից ելնելով։ «Առաջնային հիմնավորումն այն է, որ կալանքի հարցում Վճռաբեկ դատարանի դիրքորոշումը պարզ չէ։ Այլ կերպ ասած, դա որպես իրավունքի սահմանափակում գուցե վերացվի Վճռաբեկ դատարանի կողմից, կամ դրա վերաբերյալ դիրքորոշում հայտնվի, որը այս փուլում դեռևս չկա։ Դատարանը նաև ընդգծել է, որ հարցի վերաբերյալ ՍԴ-ն ինքը դեռևս պետք է քննություն իրականացնի։ Սրանք են մերժման հիմնական հիմնավորումները»,- ասաց Վարդևանյանը՝ հավելելով, որ այս մերժմանը սովորական է վերաբերում, որպես բնականոն, աշխատանքային գործընթացի։

Վարդևանյանը նշեց, որ ՀՀ պատմության մեջ մեկ անգամ է եղել, որ նման միջնորդությունը բավարարվել է։ Դա եղել է Կուտակային կենսաթոշակային համակարգի օրենքի դեպքում, երբ կողմը միջնորդություն էր ներկայացրել 10-ից ավելի նորմերի կիրառումը կասեցնելու վերաբերյալ, բայց ՍԴ-ն 1-2 նորմ կասեցրեց։ «Նման որոշումները, սակայն, վերջնական որոշման վրա ազդեցություն չեն ունենում։ Դրանք ընթացակարգային են։ Դատարանը որոշում է բավարարել դրանք, թե ոչ։

Մեր դիտարկմանը՝ ինչպես է վերաբերում այն փաստին, որ իր ձևակերպմամբ՝ պատմության մեջ առաջին անգամ կուտակայինի դեպքում նորմի կասեցման վերաբերյալ միջնորդությունը բավարարվել էր, իսկ հիմա մերժվում է, Վարդևանյանը պատասխանեց. «Վերաբերվում եմ աշխատանքային։

Սա, ի վերջո, գործընթաց է, որոշակի մեկնաբանություններ, տրամաբանություն ՍԴ-ի կողմից ներկայացվել է հատկապես Վճռաբեկ դատարան դիմելու մասով։ Պրոցեսն ինքնին բնականոն է, հավատացեք»։

Սահմանադրագետ Կարապետ Բադալյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ՍԴ այս աշխատակարգային որոշումը որևէ իրավազորություն չունի, քանի որ ՍԴ կազմը լիարժեք չէ, ՍԴ-ն ունի միայն երկու դատավոր, և այդ պայմաններում կայացված որևէ որոշում չի կարող որևէ լուրջ հետևանք ունենալ։ «ՍԴ-ի կողմից ներկայումս ընդունվող որևէ որոշում օրինական չէ, դրա համար ես ձեռնպահ կմնամ գնահատական տալ որևէ ապօրինության։ ՍԴ-ն լեգիտիմություն չունի, և իրենց կողմից որևէ որոշում իրավազոր չէ»,- ասաց Բադալյանը։

Նշենք, որ երեկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը անդրադարձել է ՍԴ-ում ստեղծված իրավիճակին և հայտարարել, որ ՍԴ-ում որևէ «իրավիճակ չկա» և որ ինքը ՍԴ նախագահն է։ «Չկա իրավիճակ, որպեսզի դա լուծում ունենա, չկա խնդիր, որն ինչ-որ լուծում ունենա, ես խնդիր չեմ տեսնում, եթե խնդիր չեմ տեսնում, ապա լուծման մասին չեմ կարող խոսել»,- ասել էր նա։

Կարապետ Բադալյանի խոսքերով՝ Հրայր Թովմասյանը այլ բան չէր էլ կարող ասել։ «Ի՞նչ պետք է աներ, խոստովաներ, որ ինքը իրավունք չունի պաշտոնավարել և ներկայումս հանցագործությո՞ւն է կատարում։ Ինչպես եք պատկերացնում դա, որ նա դա խոստովաներ։ Իրականում փաստ է, և ոչ ոք չի կարող առարկել առ այն, որ ՍԴ անդամները դատավոր չեն։ Մենք ունենք փաստ, որ ՍԴ-ն երկու դատավորից ավելի դատավոր չունի։ Մնացածը զուտ իրենց ինքնակոչ իշխանությունը պահպանելու համար է։ Հստակ իրավաբանական փաստարկներ են ներկայացվել, իրավիճակի հստակ գնահատականներ, լուծման տարբերակներ են առաջարկվել՝ ՍԴ մարմինների կոնսենսուսի միջոցով, ՍԴ մարմինների որոշումների միջոցով, Սահմանադրության 202 հոդվածով նախատեսված կարգով, երբ ԱԺ-ն կարող է ընդունել որոշում։ Նորմալ, տրամաբանված փաստարկներ, ճանապարհներ առկա են, առաջարկվել են, և եթե մարդը խուսափում է այդ փաստարկներին պատասխանել, պարզ է, որ նա առարկելու որևէ հիմք չունի։ Հակառակ դեպքում, առարկայական կանդրադառնային յուրաքանչյուր փաստարկին, որը ներկայացվեց և՛ Վահե Գրիգորյանի կողմից, և՛ ընդհանրապես քննարկումներում։ Իրենք ոչ մի կոնկրետ բան չեն ասում։ Միայն ասում են, որ դատավորը նույնն է, ինչ որ անդամը։ Դա փաստարկ չէ»,- ասաց Բադալյանը։

Նա նաև աբսուրդային որակեց ՍԴ այն հայտարարությունը, որ ՍԴ-ն կորոշի ՍԴ անդամ-դատավոր խնդիրը։ «Դուք ոնց եք պատկերացնում դա։ ՍԴ 7 դատավորի ասվում է, որ դուք դատավոր չեք, այլ անդամ եք։ Իրենք էլ պետք է ասե՞ն, որ իրենք դատավոր չեն, այլ անդամ են։ Մարդիկ իրենք իրենց նկատմամբ պետք է որոշում կայացնե՞ն։ ՍԴ նախագահ կոչվածը ընդամենը մոլորեցնում է հասարակությանը, թե իրենք են որոշելու այդ հարցը։ Ոչ։ Դա հասարակական քննարկումների առարկա կդառնա, և իրենք հնարավորություն կունենան իրենց հակափաստարկները ներկայացնել»,-եզրափակեց Բադալյանը։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում