Ադրբեջանում խարդախության մեղադրանքով ձերբակալվել է «Ենի Ավրոպա» թերթի հիմնադիրը և գլխավոր խմբագիրը՝ հաղորդում է APA գործակալությունը:
Հաղորդագրության համաձայն՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում խարդախության մեղադրանքով ձերբակալվել է Յուսուֆ Մուհամադ օղլու Օսմանլըն:
Ոստիկանությունում նշել են, որ նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել մի քանի քաղաքացիների հանդեպ խարդախ գործողությունների համար:










































