Instagram-ի և Facebook-ի օգտատերերի կողմից հուլիսի 3-ին հաղորդվել է ծառայությունների խափանման մասին: Դրա մասին են վկայում Downdetector-ի տվյալները։
Նշվում է, որ խնդիրները սկսվել են Մոսկվայի ժմանակով ժամը մոտ 18: 00-ին:

Տեխնիկական խնդիրների մեծ մասը դիտվել է Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում: Instagram-ի և Facebook-ի օգտատերերի ավելի քան 80%-ը դժգոհում էր կայքերից օգտվելու խնդիրներից:
Հուլիսի 4-ի գիշերը Facebook-ը և Instagram-ը հաղորդեցին սոցիալական ցանցերում խափանման պատճառ դարձած խնդիրների լուծման մասին:
«Խնդիրը լուծված է, և մենք պարտավոր էին վերադառնալ 100%-ին: Ներողություն ենք խնդրում ցանկացած անհարմարության համար»,- հայտարարել է Twitter-ում Facebook- ի մամլո ծառայությունը:









































