Թաիլանդի Պաթայե քաղաքում բրիտանացի 77-ամյա զբոսաշրջիկը մահացել է կինոթատրոնում «Աննաբելի անեծքը 3» հորորը դիտելու ժամանակ՝ գրում է The Daily Mail-ը։
Տղամարդը արձակուրդն անց է կացրել Թաիլանդում և եկել է կինոթատրոն՝ նոր սարսափ-ֆիլմ դիտելու։ Երբ ֆիլմն ավարտվել է, և լույսերը միացել են, կողքին նստած կինը սարսափահար է եղել՝ տեսնելով, որ ծերունին մահացած է։
Դեպքի վայր ժամանած իրավապահները և բժիշկները գրանցել են տղամարդու մահը։









































