Նախօրեին մեկնարկել է 2019 թվականի ամառային զորակոչը: Արդեն մի քանի օր է պարտադիր զինվորական ծառայության են մեկնում այս զորակոչի առաջին նորակոչիկները:
ՊՆ կենտրոնական հավաքակայանում այսօր էլ բարձր տրամադրություն էր, նորակոչիկները «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշում էին, որ բարձր տրամադրությունով են մեկնում բանակ՝ ծառայելու հայրենիքին։
Վիճակահանության գործընթացից ոչ ոք դժգոհություն չուներ։ Կային և Արցախ մեկնողներ, և Հայաստանի տարածքում ծառայությունը անցկացնողներ։ «Տարբերություն չկա ուր կընկնենք։ Որտեղ էլ ընկնենք, ծառայելու ենք, մենակ թե Աստված մեզ հետ լինի»,-ասում էին նորակոչիկները։
Ծնողները ևս Աստծո հույսով էին ուղարկում իրենց որդիներին ծառայության՝ բարի ու խաղաղ ծառայություն մաղթելով բոլոր զինծառայողներին։
Առավել մանրամասն՝ տեսանյութում








































