Ռուսական Sport-express պարբերականը կազմել է Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի լավագույն ֆուտբոլիստների ցանկը՝ արդեն կայացած 21 տուրերի կտրվածքով:
Հաշվի է առնվել խաղացողների՝ յուրաքանչյուր հանդիպման արդյունքում ստացած գնակահատականների միջին թիվը:
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը գլխավորում է ցանկը: Լավագույն հնգյակն ունի հետևյալ տեսքը՝
1. Յուրա Մովսիսյան, «Սպարտակ» – 6.17 միավոր, 18 խաղ
2. Դամե Նդոյ, «Լոկոմոտիվ» – 6.16 միավոր, 19 խաղ
3. Դենիս Գլուշակով, «Սպարտակ» – 6.10 միավոր, 20 խաղ
4. Ալեքսանդր Կոկորին, «Դինամո» – 6.10 միավոր, 15 խաղ
5. Հալկ, «Զենիթ» – 6.06 միավոր, 16 խաղ






































