Լիբանանի զինծառայողները սկսել են տեղակայվել սահմանային Էրսալ քաղաքում, որտեղ ապաստան են գտել հազարավոր սիրիացի փախստականներ: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով ՆԳ նախարար Նուհադ Մաշնուկին, բանակը կվերահսկի Բեքաայի հովիտը և կապահովի անվտանգ տեղաշարժ բնակավայրերի միջև:
Այս կերպ Լիբանանի իշխանությունները ձգտում են հակամարտության աճ թույլ չտալ տեղի սուննիների և շիաների միջև Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների հողի վրա և կայունացնել սահմանամերձ շրջանների իրավիճակը:
Էրսալի սուննի բնակչությունն աջակցում է սիրիացի ընդդիմադիրներին, իսկ հարևան Ալ-Լյաբվե քաղաքում, հակառակը, բնակվում են շիաական «Հըզբոլլահ» շարժման կողմնակիցները, որի մարտիկները ռազմական գործողություններին մասնակցում են սիրիական բանակի կողմից:
Վերջին օրերին Սիրիայում կռվող «Ջեբհաթ Ալ-Նուսրա» խմբավորման գրոհայինները մի քանի անգամ կրակ են բացել քաղաքի վրա և սպառնացել սպանդի ենթարկել տեղի բնակիչներին: Ի պատասխան՝ շիաները փակել են Էրսալ տանող ճանապարհը՝ մեկուսացնելով այն երկրի մնացած մասից: Այս գործողությունները երեքշաբթի զանգվածային ցույցերի պատճառ են դարձել Լիբանանի մի շարք քաղաքներում:









































