55-ամյա դերասանը հերթական անկեղծ հարցազրույցն է տվել, այս անգամ ավստրալական GQ ամսագրին:
Մայիսի վերջին Կաննի կինոփառատոնում տեղի ունեցավ Քվենթին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի պրեմիերան: Ֆիլմի գլխավոր դերերից մեկում նկարահանվել է Բրեդ Փիթը, որն այս առնչությամբ կրկին հարցազրույցներ է տալիս:
«Ես իսկապես հավատում եմ, որ ընդհանուր առմամբ և ընդհանրապես այդ խաղը երիտասարդ աստղերի համար է: Անկասկած, հասուն դերասանների համար էլ դերեր կան, բայց ես հասկանում եմ, որ դա արդեն իմ գործը չէ՝ տեսախցիկի առաջ կեցվածք ընդունել, լինել առաջին դերում: Հասկանում եք, դա բնական է … Դա կյանքի բնականոն ընթացքն է: Ես այլևս չեմ ցանկանում մշտապես օպերատորի օբյեկտիվի գլխավոր տղան լինել »,- ասել է Փիթը:











































