Wednesday, 08 05 2024
«BMW»–ն ընկել է ձորակը, տուժածներից մեկի վիճակը ծանր է
Նիկոլ Փաշինյանը մեկնել է ՌԴ
Կայացել է «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» համաժողովը
Նախագահ Վ․ Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի և «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանի հետ
Ինչն է ինձ վախեցնում՝ Ջերմուկում կարող է օգտագործվել մեկ այլ քարտեզ և ադրբեջանցիները չհեռանան
Սպասվում են տեղումներ
Ուրախալին լյուստրացիայի մեկնարկն է, տեսեք՝ ովքեր են Գալստանյանի կողքին, ինչ հեռահար նպատակներ ունեն
Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում
Ականը ցանկացած պահի կարող է պայթել․ վտանգավոր վիճակում ենք
Նիկոլ Փաշինյանը թվարկել է Հայաստանի հանրապետության ժողովրդի ազգային արժեքները
Խաբե՞լ են, թե՞ ճնշել. «Հրապարակ»
Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի. «Ժողովուրդ»
Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ. «Հրապարակ»
Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու. «Հրապարակ»
Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանի ակնարկն ու Ռոբերտ Քոչարյանի պատասխանը
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ
Թող թշնամին մտածի՝ մենք էստեղ ենք ապրելու. կիրանցեցի
Հայաստանին սպառնացող հիմնական մարտահրավերը
Փաշինյանը հակագրոհի անցավ. հիմնական թեզերը
Փաշինյանի տեսլականի բազմակետերը. ո՞րն է դեպի ԵՄ տանող ՀՀ ճանպարհային քարտեզը
Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում. Ա. Հարությունյան

Նոր ծրագրի դեպքում աղետի գոտու բարեկարգումը կարող է տևել 10-15 տարի. Վերմիշյանի հայտարարության թյուրըմբռնման հետքերով

ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի հայտարարությունը լրատվամիջոցներում և սոցցանցերում քննարկվող թոփ թեմաներից մեկն է։

Իսկ Վերմիշյանը հայտարարել էր, որ ՀՀ վարչապետի հանձնարարականով՝ 2020-ին երկրաշարժից տուժած 453 ընտանիքի բնակարանով ապահովելու համար հատկացվելու է 3 միլիարդ դրամ, ու այս հարցը մեկընդմիշտ լուծվելու է։ «2020 թվականին այդ գումարը կհատկացվի, և այդ հարցը կփակվի։ 2021 թվականին աղետի գոտու շահառու հասկացողությունը պետք է վերանա»,- ասել էր Վերմիշյանը։

Նա նշել է, որ 1988-ի երկրաշարժից տուժած 5396 ընտանիքի բնակարանային խնդիրները պետք է լուծվեին 2008-2020 թվականներին։ «2008-2017-ին 4839 շահառուի բնակարանային խնդիրը լուծվել է, ծախսվել է 65 միլիարդ դրամ։ 2018-ին բյուջեից հատկացվել է 460 միլիոն դրամ, բնակարանով ապահովվել է 44 ընտանիք։ 2019-ին բյուջեից 560 միլիոն դրամ է նախատեսված Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերի գյուղերի 60 ընտանիքի համար»,- ասել է Վերմիշյանը:

Ինչ վերաբերում է տնակներում բնակվողներին՝ նա նշել է, որ մոտ 13 կատեգորիայի են բաժանում տնակներում բնակվողներին, օրինակ՝ գյուղում ունեն սեփականություն, բայց եկել են Գյումրիում կամ Վանաձորում բնակվում են տնակներում։

Քաղաքաշինության կոմիտեն հունիսի 28-ի դրությամբ Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերից հավաքագրել է 7219 ընտանիքի (մոտ 25 հազար անձ) ոչ հիմնական շինությունների վերաբերյալ տեղեկատվություն. Շիրակում՝ 3530, Լոռիում՝ 3531, Արագածոտնում՝ 158։

Հարցի լուծումը Վերմիշյանը տեսնում է սոցիալական բնակարաններ կառուցելով։ «Շատ զարգացած երկրներում կա այդ կատեգորիան։ Տարբեր երկրներում տարբեր տոկոսներ են կազմում։ Նորվեգիան բավականին լուրջ զարգացած երկիր է սոցիալական առումով, բնակչության մոտ 20 տոկոսը բնակվում է սոցիալական բնակարաններում. դա մինիմալ սանիտարահիգիենիկ պայմանները ապահովող բնակարան է, որևէ ճոխություն չկա, բայց միևնույն ժամանակ ունի ամեն ինչ՝ սանհանգույց, լոգարան։ Պետությունը կառուցում է ու տալիս է մինիմալ վարձով։ Միևնույն ժամանակ այդտեղ բնակվողներն իրավունք չունեն որևէ նորարարություն անելու տանը, փոխելու պատերի գույնը։ Առաջարկում են կառավարությանը, որ այս ծրագիրն ընդունի, կառավարությունը որոշում կկայացնի, միգուցե այլ ճանապարհ ընտրվի։ Այս ամենն արվում է, որպեսզի բնակիչները չդառնան անօթևան»,- ասել է Վերմիշյանը։

Նա նշել է, որ սոցիալական բնակարանաշինությունը 20 տոկոսով ավելի էժան է, քան այն բնակարանները, որ ավանդաբար պատկերացնում են, միաժամանակ դրանք բավականին արժանապատիվ, արժանի շինություններ են։

Տարիներ շարունակ Գյումրու տնակային ավաններում բնակվողների խնդիրներով զբաղվող «Շիրակ» Կենտրոնի համակարգող Վահան Թումասյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ այս աղմուկն առաջացել է այն պատճառով, որ նախ՝ լրագրողներն են սխալ մեկնաբանել խոսքը, բացի այդ՝ Վերմիշյանը մի քիչ ճիշտ չի ձևակերպել իր ասելիքը և սխալմամբ կիրառել է աղետի գոտու շահառու տերմինը. «Վերմիշյանը նկատի է ունեցել ոչ թե երկրաշարժից հետո անօթևան մնացածներին, այլ 2012-13 թվականից շահառու ճանաչված գյուղական բնակավայրերի անօթևան ընտանիքների անհատական բնակարանաշինության ավարտման գործընթացը։ Հիմնականում Լոռու մարզում 13-15 տան մասին է խոսքը։ Այդ ընտանիքներին իրենց անհատական բնակարանաշինության ծրագիրն ավարտելու համար հատկացվել է 3 միլիարդ 557 հազար դրամ գումար, որն առհասարակ կապ չունի աղետի գոտու, ժամանակավոր կացարաններ ստեղծելու, հաշվառման, վերջերս ստեղծված հանձնաժողովի ստեղծման, առաջարկությունների փաթեթի հետ։ Գյումրիում այս պահին կա 8000 դոմիկ, և բնականաբար այդ 8000 դոմիկում բնակվողները չեն կարող շահառու ճանաչվել տարբեր պատճառներով»,- ասաց Թումասյանը։

Իսկ Գյումրիում այս պահին, մեր զրուցակցի խոսքով, մոտ 2500 ընտանիք անօթևան են, նրանցից մոտ 1500-ը կամ շուրջ 5000 մարդ երկրաշարժի հետևանքով ուղղակի անօթևաններ են, և նրանց բնակարանով ապահովելու որևէ ծրագիր չկա, և հայտնի չէ, թե երբևէ լինելու է: Վերջերս ստեղծված հանձնաժողովը հաշվարկել, հաշվառել է, ու բոլոր թվային տվյալները, ինչպես նաև առաջարկությունների փաթեթը ներկայացվել են կառավարություն, սակայն ընդամենը երկու օր առաջ կառավարության կայացրած որոշման մասին դեռևս ոչ մի բան հայտնի չէ։ «Բայց իմ կարծիքով՝ տրամաբանական կլինի իրենց հաշվառածներին պետության կողմից մոտ 2 հազարին փոխհատուցել՝ նրանց ճանաչելով երկրաշարժի հետևանքով անօթևան ճանաչված։ Սրանք իմ տվյալներն են»,- ասաց Թումասյանը։

Թումասյանի խոսքով՝ շատ վտանգավոր պրոցես կարող է սկսվել ու արդեն սկսվել է այս թյուրըմբռնման շուրջ։ Տարբեր բարերարներ՝ բարեգործական կազմակերպություններից, ովքեր տարիներ շարունակ օգնում են Գյումրու անօթևաններին, Վերմիշյանի հայտարարությունից հետո զանգում են, հարցնում՝ արդյոք արդեն ավելորդ չէ՞ իրենց միջամտությունը, եթե կառավարությունը պատրաստակամություն է հայտնել մինչև հաջորդ տարի լուծել բոլորի բնակարանների հարցը։ Թյուրըմբռնումը նաև անտեղի ոգևորել է անհույս սպասող անօթևաններին։

««Հայաստան» համահայկական հիմնադրամը, որը մի քանի օրից լոկալ մարաթոն ունի ԱՄՆ-ում, որի գումարներով երկու մեծ քառահարկ շենքեր պետք է նորոգի և տրամադրի մարդկանց, կարող է տուժել դրանից։ Այս շաբաթ, հաջորդ շաբաթ մենք բնակարաններ ունենք նվիրելու, բայց հովանավորները երեկվանից ինձ լինքեր են ուղարկում և հարցնում, որ եթե իշխանությունները մինչև 2020 թվականը խնդիրը լուծելու են, ապա իրենք ինչու են գումար ծախսում։ Այսինքն՝ այն քարոզչությունը, որին հայտարարությունից հետո լծվել էին ֆեյսբուքում, «Քաղաքացիական պայմանագրի» պաստառի վրա դա սարքել ու տարածում էին, վնասակար հետևանքներ կարող է ունենալ»,- նկատեց Թումասյանը։

Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք նաև, թե որքանով է իրատեսական աղետի գոտու խնդիրը սոցիալական բնակարաններով լուծելու տարբերակը, որը առաջարկել էր Վերմիշյանը։

Թումասյանի խոսքով՝ իրենք հարյուր տարի է՝ դրա մասին խոսում են, առաջարկում են, բայց խնդրի լուծումը պետք է բազմապրոֆիլ լինի։ Լուծումներից միայն ԲԳՎ-ները չեն կարող այլևս օգտագործվել, քանի որ Գյումրիում այլևս բնակֆոնդ, վաճառքի բնակարաններ գոյություն չունեն. «Հովանավորը 1 ամիս է՝ գումար է հատկացրել, բայց ես չեմ կարողանում երկու բնակարան գտնել, քանի որ նախ՝ մարդիկ աղքատ են և չեն կարողանում նորոգել իրենց բնակարանները, հետո էլ «Գլենդել հիլզից» գնված բնակֆոնդն էլ արդեն սպառվել է, և հիմա պատշաճ վիճակի բնակարան գոյություն չունի»,-ասաց Թումասյանը՝ հավելելով, որ լավագույն տարբերակներից մեկը բնակարանաշինությունն է, ապա արդեն կանգնած շենքերի ամրացումը, նորոգումն ավարտելն է, իսկ երրորդ տարբերակը կարող է լինել վաճառքի ենթակա բնակարանները, որոնք ներկայումս առանց նորոգման ապրելու ենթակա չեն, պետության կողմից գնելը, նորոգելը և անօթևան ընտանիքներին բաշխելը։ «Այն ընտանիքները, որոնք բազմանդամ են, նրանց կարելի է սոցիալական բնակարաններ տրամադրել, ովքեր մեկ բնակարանում չեն տեղավորվում, բայց համալիր սոցիալական բնակարանաշինոթյուն չի կարելի անել, քանի որ այդ տարածքները կվերածվեն գետոների։ Պետությունը պետք է ինքը գնի վաճառքի ենթակա բնակարանները, նորոգի ու բաժանի, ոչ թե գումարը տա մարդկանց, ինչպես եղավ նախկինում»,- ասաց Թումասյանը։

«Շիրակ» կենտրոնի տնօրենի խոսքով՝ ցանկացած տարբերակի դեպքում էլ պետությունը պետք է աղետի գոտու բարելավման համար նոր ծրագիր ընդունի, ընտանիքների հաշվառում իրականացնի, որը կարող է մեկ տարի տևել, ու սկսել ծրագիրը։ Անկախ ամեն ինչից՝ Թումասյանը լավատես չէ, նրա խոսքով՝ ցանկացած ծրագիր էլ կտևի 5-10-15 տարի՝ այն էլ լավագույն դեպքում։

Հ.Գ. «Շիրակ» կենտրոնը այս տարիներին բարերարների միջոցով կարողացել է լուծել բազմաթիվ ընտանիքների բնակարանային խնդիրը։ 150-160-ից ավելի բնակարան է գնվել, նորոգվել և տրամադրվել անօթևաններին։ Միայն այս տարվա 6-7 ամիսներին արդեն 10 ընտանիք բնակարան է ստացել բարերաների միջոցով։ Եթե նույնքան պատրաստակամություն ունենար նաև պետությունն այս հարցը լուծելու հարցում, ապա վաղուց, Վերմիշյանի ձևակերպմամբ, աղետի գոտի հասկացությունը վերացել էր մեր բառապաշարից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում