ՌԴ պաշտպանության նախարարությունը Ղազախստանում Սարի Շագան մարզահրաձգարանում ՀՀՊ համակարգի նոր հրթիռի փորձարկման տեսանյութ է հրապարակել։
Կադրերում երևում է, թե ինչպես է հրթիռը օդ բարձրանում՝ հետևից կրակի և ծխի սյուն թողնելով։
Հակահրթիռային պաշտպանության համակարգը օդատիեզերական համակարգի սպառազինությունում է և նախատեսված է օդատիեզերական հարձակման միջոցների հարվածներից պաշտպանվելու համար, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։











































