Կոնգրեսի անդամները հետաքննություն են սկսել այն պնդման առնչությամբ, թե ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն իր թիկնապահներին տվել է հանձնարարություններ, որոնք դուրս են գալիս նրանց ուղղակի պարտականությունների շրջանակներից: Այդ մասին հաղորդել է CNN հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի աղբյուրների խոսքով՝ հիշյալ հետաքննությունն անցկացնում են օրենսդիրներ ԱՄՆ-ի Կոնգրեսի վերին և ստորին պալատների մի շարք կոմիտեներից: Այն սկսվել է այն բանից հետո, երբ իբր տեղ գտած չարաշահումների մասին հայտնել է ոմն իրազեկիչ: Նրա խոսքով՝ Պոմպեոն, մասնավորապես, Դիվանագիտական անվտանգության ծառայության (Պետդեպարտամենտի ուժային ստորաբաժանում, որն ունի ինքնուրույն դաշնային իրավապահ կառույցի կարգավիճակ) աշխատակիցներին հանձնարարել է կերակուր բերել չինական ռեստորանից: Բացի դրանից, հիշյալ աշխատակիցները, իրազեկիչի խոսքով, պետքարտուղարի հրամանով վերցրել են շանը մասնագիտացված սրահից, ինչպես նաև ավտոմեքենայով ուղեկցել Պոմպեոյի չափահաս որդուն: Հրապարկման մեջ նշված է, որ Դիվանագիտական անվտանգության ծառայությունը վճարվում է բյուջետային միջոցներից: Պաշտոնատար անձանց արգելված է դրա աշխատակիցներին տալ հանձնարարություններ, որոնք դուրս են գալիս նրանց ուղղակի պարտականությունների շրջնակներից:









































