Բրիտանիայի բնակչուհի Բլերինա Դոբլան դատապարտվել է ազատազրկման իր նախկին ընկերոջ նոր ընկերուհու ինտիմ լուսանկարները համացանցում հրապարակելու համար։
Դոբլան տուժողին հետ կապվել է Snapchat-ի միջոցով, ներկայացել է Ուիլ անունով տղամարդ և պահանջել է իրեն ուղարկել այն ամենի լուսանկարները, ինչ աղջիկը ուտում և հագնում է՝ տեղեկացնում է Daily Mail-ը։
Իր խոսակցին վստահեցնելով, որ վերջինս ավելորդ քաշ ունի, նա պահանջել է ուղարկել ինտիմ լուսանկարներ ու տեսանյութեր։
Ցանկացածը ստանալով Դոբլան միանգամից հրապարակել է ամենը սոցիալական ցանցերում։
Տուժողն այնքան վրդովված է եղել, որ հեռացել է աշխատանքից և անգամ փորձել է ինքնասպան լինել։
Ոստիկանությունը ձերբակալել է պատահածի մեղավորին։ Դոբլան խոստովանել է հանցագործությունը և ստացել 4 ամսվա ազատազրկում։











































