Երգիչ Սոսո Պավլիաշվիլին պաշտպանել է վրաց երգչուհի Նինո Կատամաձեին, որ Թբիլիսիում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին հրաժարվել էր Ռուսաստանում ելույթ ունենալուց՝ հաղորդում է RIA Novosti-ն:
Նա երգչուհու դեմ արտահայտվողներին ասել է, որ նա տաղանդավոր մարդ է և իրավունք ունի ինքնուրույն որոշումներ կայացնելու:
Պավլիաշվիլին հայտարարել է, որ ինքն այդպես չէր վարվի, բայց չի քննադատում Կատամաձեի արարքը և երկրպագուներին կոչ է արել վերահսկել իրենց հույզերը և ժամանակ տալ երգչուհուն։