Thursday, 02 07 2026
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ
19:50
Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի
19:30
Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News
Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
18:50
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը
Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
18:30
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ

Շա՞տ «նեղեցին». Ալեն Սիմոնյանը՝ հայկական պատվիրակության ՌԴ այցի մասին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 27-28-ը Մոսկվայում էր՝ Միջխորհրդարանական հանձնաժողովի 31-րդ նիստին մասնակցելու համար: Այս այցն ուշագրավ էր վերջին ժամանակներս հայ-ռուսական ոչ ստանդարտ հարաբերությունների համատեքստում։ Երեկ Ալեն Սիմոնյանին հարցրինք՝ շա՞տ «նեղեցին» ռուս գործընկերները, հատկապես նկատի ունենալով Ալեն Սիմոնյանի այն հայտարարությունը, թե Ռուսաստանը զավթել է Աբխազիան ու Հարավային Օսեթիան։

Պատգամավորը «լկտի սուտ» որակեց՝ ասելով, թե լրատվամիջոցներն են մանիպուլացրել իր ասածը․ «Երկու հանդիպում ենք ունեցել, առաջինը՝ Պետական դումայի նախագահի տեղակալ Սերգեյ Նևերովի հետ, որը նաև գլխավորում է «Եդինայա Ռոսիայի» խմբակցությունը, մյուս հանդիպումը՝ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ, Միջխորհրդարանական հանձնաժողովի ռուսաստանյան կողմի համանախագահ Յուրի Վորոբյովի գլխավորած պատվիրակության հետ։ Յուրաքանչյուրը երկուական անգամ շնորհակալություն են հայտնել թե՛ Վրաստանում մեր պատվիրակության դիրքորոշման համար, թե՛ ԵԽԽՎ-ում մեր քվեարկության համար»։

Դիտարկմանը՝ շնորհակալությունը հատկապես Ռուբինյանի հետ-առաջ քվեարկության մասո՞վ էր, թե՞ Իգիթյանի չմասնակցության, պատասխանեց․ «Շփոթվելը բոլորին պարզ է եղել, Ռուսաստանի հարցի քվեարկության ժամանակ կոլեգա է մոտեցել Ռուբինյանին, ինչ-որ բան են քննարկել, և մեխանիկորեն դեմ է քվեարկել։ Հաջորդ օրը Ռուսաստանի հետ կապված քվեարկություն է եղել, և հայկական պատվիրակությունն ամբողջ կազմով կողմ է եղել»։

Իսկ Իգիթյանի չմասնակցությո՞ւնը։ «Ես տեղյակ եմ, որ վատ է զգացել և չի մասնակցել։ Այնպես որ, հայ-ռուսական հարաբերությունները շատ ավելի լավ են, քան երբևէ եղել են»»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում