ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ակնարկել է ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընի հետ նոր հանդիպման մասին: Այս մասին նա գրել է Tweeter-ում՝ գրում է gazeta.ru-ն։
ԱՄՆ առաջնորդը հանգստյան օրերին անցկացված բանակցությունները ուշագրավ է որակել։
Նա հստակեցրել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդը «առողջ տեսք ունի և ընդհանուր առմամբ շատ լավ է»:
Թրամփը հավելել է, որ անհամբերությամբ է սպասում մոտ ժամանակներում նրա հետ նոր հանդիպմանը։